Մատչելիության հղումներ

Կիսակառույցներն ավարտին հասցնելու հարցը «քննարկվում է սեփականատերերի հետ»


Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան
Այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը այսօր հրավիրած ասուլիսում խոսեց անավարտ, կիսակառույց կամ դեռեւս չկառուցված շենքերի մասին՝ հայտնելով, որ հանդիպում են դրանց սեփականատերերի հետ ու քննարկում կիսատ աշխատանքը արագ ավարտին հասցնելու հնարավոր տարբերակները:

Այսպիսի շենքերի թվին է դասվում «Սեւան», «Դվին» հյուրանոցներիի շենքերը, Երիտասարդական պալատի փոխարեն կառուցվելիք շենքը, Աբովյան 5/5 հասցելում գտնվող «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող շենքը, եւ այլն:

«Ունեցել են նախագիծ, թույլտվություն Աբովյան փողոցի կողմից պահպանել միջին հարկայնությունը, իսկ ետին պլանում կառուցել մինչեւ 18 հարկանի շենք: Մենք հիմա առաջարկել ենք հրաժարվել նման բարձրության շենքերից, հաշվի առնելով նոր չափորոշիչները, որը առաջացրել է նրանց մոտ նախագծի համապատասխան փոփոխություն եւ ներդրողների՝ Կեմպինսկի գրուպի հետ հետագա քննարկում», - հայտնեց Նարեկ Սարգսյանը «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող կիասակառույց շենքի մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է որոշվում՝ որ փողոցի վրա որն է թույլատրելի բարձրությունը եւ կա արդյոք թույլատրելի բարձրության որոշված սահման, գլխավոր ճարտարապետը պատասխանեց. - «Դեռեւս չենք կարողացել ձեւակերպել քաղաքի շենքերի բարձրությունները եւ խտությունը: Դրա համար ժամանակին արվել է գոտեւորման նախագիծ, բայց այդ նախագծերը այն աստիճանի մշակված չեն, որ այդ հարցի պատասխանը տան: Առաջիկա քայլերում կլինի վարչապետի կողմից ստեղծված Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման օրենսդրական եւ իրավական լուծումներ, որոնք կտան այդ հարցի պատասխանը վերջնական»:

Հարցին, թե կարծես Երեւանի կենտրոնը արդեն մոտենում կառուցապատման ավարտին, ինչու են չափանիշները նոր մշակվում, ճարտարպետը պատասխանեց, թե երբեք ուշ չէ:

Անդրադառնալով Երեւանի փակ շուկայի կառուցապատման հարցերին` նշենք, որ դեռեւս սեպտեմբերին Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտնել էր, որ շուկայի կառուցապատման նախագիծը պատարաստ է եւ քննարկման փուլում է: Անցած 2.5 ամսվա ընթացքում նախագիծ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ կառուցապատողը չհրապարակեց, թեեւ Փակ շուկայի տարածքում որոշ շինարարարկան աշխատանքներ տարվում են:

Այս կապակցությամբ Երեւանի գլխավոր ճարտարպետը հայտնեց, որ վերջերս տրամադրել են ճարտարապետական նոր առաջադրանք, որը նախատեսում է թաղերի եւ կամարների լիարժեք վերականգնում ներսում, գլխավոր ճակատի պահպանում, իսկ փոփոխություն թույլատրում է իրականցնել շենքի միայն ետնամասում:

«Հիմա դա կբերվի Քաղաքապետարան եւ նախագիծը կհամաձայնեցվի, խոսքը վերաբերվում է մի քանի օրվա», - հայտնեց Նարեկ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG