Մատչելիության հղումներ

Ճարտարագիտական համալսարանում բացվեց ՏՏ ակադեմիա


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 5-րդ մասնաշենքում «Մայքրոսոֆթ» ընկերության նախաձեռնությամբ այսօրվանից գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա, որը հնարավորություն կտա բուհի ուսանողներին օգտվել նորագույն կրթական ծրագրերից եւ տեխնիկական հնարավորություններից:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով, նորաբաց ակադեմիան բուհի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ առաջին համագործակցությունը չէ, նախորդ վառ օրինակը «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնումն էր:

Ակադեմիայի կուրսերը եւ քննությունները սիմվոլիկ վարձով հասանելի կլինեն ուսանողների համար: Բարսեղյանի պնդմամբ` նմանատիպ վերապատրաստումների շուկայական արժեքը համապատասխանում է մոտավորապես 500-1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի:

Բուհն ավարտելով՝ երիտասարդները, բացի Ճարտարագիտական համալսարանի դիպլոմից, կունենան «Մայքրոսոֆթ»-ի սերտիֆիկատներ:

«Սերտիֆիկատը անմիջապես բացում է երիտասարդներին ճանապարհը դեպի աշխատանք: Սա ոչ միայն ուսուցում է. ավելի լայն ենք նայում հարցին», - ասաց Բարսեղյանը:

«Մեր ճարտարագիտական համալսարանը այդպիսի խնդիր ունի` գործնականում բոլոր ոլորտները ապահովել բարձրորակ, ժամանակակից տեխնիկան տիրապետող եւ այն զարգացնելու հավակնություն ունեցող կադրերով», -նշեց ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը:

Ակադեմիային կից կգործի նաեւ «Մայքրոսոֆթի» հետազոտական կենտրոնը, ուր ուսանողները, պատվերներ ստանալով տեղական ընկերություններից, կաշխատեն տարբեր նախագծերի շուրջ: Ակադեմիան կապող օղակ կհանդիսանա համալսարանականների ու բիզնես միջավայրի համար:

Ակադեմիայի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG