«Այսօր արդեն վեցերորդ օրն է, որ այս կաթոցը կա: Հինգշաբթի երեկոյան տղաս ահազանգեց՝ թե մամ ջրհեղեղ է ներքեւում», - մեզ հետ զրույցում ասաց նկարիչ, արվեստագետ Վան Խաչատուրի կինը՝ Արփինեն, ով բնակվում է հարեւանությամբ:
Լուսինե Զաքարյանի բնակարանի ներքեւի հարկում գտնվում է Վան Խաչատուրի արվեստանոցը:
Ջուրը, որը հոսում է երկրորդ հարկի բնակարանի անսարք խողովակներից, լցվել է նախ առաջին հարկում գտնվող Լուսինեի բնակարան, հետո նկուղային հարկում գտնվող Վան Խաչատուրի արվեստանոցը: Նրա կինը նշեց, որ բնակարանը Խորեն Պալյանի եղբոր որդու՝ Րաֆֆի Պալյանինն է, սակայն նա բնակվում է ԱՄՆ-ում, իսկ Խորեն Պալյանի մահից հետո՝ 2007 թվականից, տանը բնակվող չկա, կոմունալ վճարները չմուծելու պատճառով բնակարանն այժմ պարտքեր ունի:
Լուսինեի մահից հետո Խորեն Պալյանը ցանկացել է բնակարանը թանգարանի վերածել, դա նաեւ Լուսինե Զաքարյանի ցանկությունն է եղել, սակայն այդպես էլ չի հաջողվել այն իրականացնել:
Միայն այս տարվա հունիսին շենքի վրա տեղադրվեց նրա հուշատախտակը:
Քանի որ ոչ ոք չի բնակվում, այն մասին, որ ջուրը լցվում է բնակարան իմացել են մի քանի օր հետո: Երկրորդ հարկի բնակիչները, ում բնակարանից հոսել է ջուրը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցեցին միայն դռան հետեւից:
«Խողովակից ջուրը հոսում է սալիկի տակ, մարդը ո՞նց կարող է իմանալ, որ ջուր է գնում, եթե մեր տունը չոր է: Վարպետները երեք-չորս օր փնտրել են, որ գտնեն, թե որտեղից է ջուրը հոսում: Կարող ա ես հինգ օր էստեղ ապրեմ, հինգ օր ջուր բաց թողնեմ, հո աննորմալ չե՞մ: Արփիկը աչք ունի բնակարանի վրա, այդ պատճառով էլ անընդհատ բողոքում է», - ասաց բնակչուհին:
Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի շնորհիվ խորհրդային իշխանության պայմաններում միայն եկեղեցում հնչող ազգային երաժշտությունը, Կոմիտասի տաղերը եւ շարականները դուրս եկան եկեղեցուց և դարձան համաժողովրդական:
Նրանց բնակարանը տուն-թանգարանի վերածելու խնդրանքով մի քանի արվեստագետներ նամակ են հղել Մշակույթի նախարարություն այս տարվա հունիսին, սակայն դեռ պատասխան չեն ստացել: Նույն պահանջով նաեւ խումբ է ձեւավորվել «Ֆեյսբուք» սոցցանցում:
Մշակույթի նախարարություն հարցում ուղարկեցինք՝ խնդրելով պատասախնել, թե ո՞ր դեպքում է հնարավոր, որ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի բնակարանը, որը ունի սեփականատեր, վերածվի տուն-թանգարանի եւ արդյոք քայլեր ձեռնարկվե՞լ են:
Նախարարությունից փոխանցեցին, որ բնակարանը տուն-թանգարանի վերածելու հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ ժառանգները (բնակարանի սեփականատերերը) համապատասխան հայտարարությամբ դիմեն պետությանը: