«Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ին նախատեսվում է սկսել նոր բազմաբնակարան շենքի կառուցումը, որը նախատեսված է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտների աշխատակիցների համար:
«Համալիրը կառուցվում է Ավան համայնքում, այն ունենալու է 410 բնակարան եւ կրկին նույն պայմաններով:
Բնակարանների ապագա շահառուներին տրամադրվելու է նաեւ վարկավորում: Այն լինելու է ամենաերկար տեւողությամբ՝ մինչեւ 20 տարի: Կանխավճարի չափը` մինչեւ 20 տոկոսի տիրույթում, տոկոսադրույքը շուկայականից էապես պակաս՝ 9-10-ի տիրույթում», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
2010 թվականի հուվարին մեկնարկած «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում մինչեւ 2012 թվականի նոյեմբերը տրամադրվել է 975 վարկ 7 մլրդ 320 մլն դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Արսեն Քարամյանը նշեց, որ վարկերի 55 տոկոսը տրամադրվել է Երեւանում բնակարան ձեռք բերելու համար, իսկ 45-ը` մարզերում:
Քարամյանը, այդուհանդերձ, խոստովանում է, որ ծրագիրն այնքան էլ մատչելի չէ: Բնակարան ձեռք բերելու համար ընտանիքը պետք է ունենա առնվազն 340-380 հազար դրամ ամսական եկամուտ:
Հիշեցնենք, որ ծրագրր պայմաններով, բնակարանի գինը Երեւանում եւ մարզերում չի կարող գերազանցել 16 միլիոն դրամը, իսկ զույգը ընդհանուր տարիքը չպետք է անցնի 60-ը:
«Ընթացքի մեջ է երիտասարդ դասախոսների, գիտնականների, մանկավարժների, լրագրողների, մարզիկների, բժիշկների համար նախատեսված բնակարանների կառուցումը», - տեղեկացրեց փոխնախարարը: