Ամբաստանյալ Դավիթ Ադամյանը հարցրեց, թե այս գործով տուժող բժիշկները «Հարսնաքար» ռեստորանային համալիրում չե՞ն հայհոյել:
Տուժող Գարիկ Սողոմոնյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ:
Տուժողը մինչ այդ Դավիթ Ադամյանի պաշտպանի հարցին ի պատասխան ասաց, թե Դավիթ Ադամյանը եղել է ավտոկայանատեղիում, այն խմբում, որում ներգրավվածները ծեծել են ռազմական բժիշկներին։
Դավիթ Ադամյանը միակն էր ամբաստանյալներից, որ այսօր հարցեր ուղղեց տուժող Գարիկ Սողոմոնյանին: Բայց մինչ այդ ինչպես Գարիկ Սողոմոնյանին, այնպես էլ այս գործով մյուս տուժող, ավելի վաղ ցուցմունք տված ռազմական բժիշկ Արտակ Բայադյանին հարցեր ուղղելիս, ամբաստանյալների պաշտպանները հաճախակի էին հարցեր տալիս հայհոյելու մասին։ Մինչ այժմ հարցաքննված երկու տուժողներն այդ կապակցությամբ դատարանում փաստաբանների բոլոր հարցերին ի պատասխան պնդել են, որ իրենց սեղանից հայհոյանք չի հնչել:
Նշենք, որ ամբաստանյալները ռազմական բժիշկների սեղանից հնչած հայհոյանքների եւ այդ կապակցությամբ նկատողություն անելու վերաբերյալ ցուցմուքններ են տվել նաեւ նախաքննության ժամանակ, սակայն նախաքննական մարմինը եզրակացրել է, որ այն ժամանակ մեղադրյալներ հանդիսացող, իսկ այժմ ամբաստանյալի աթոռին նստած Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման ԲԱղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը նախաքննական մարմնին ներկայացրել են անհիմն եւ մտացածին պատճառաբանություններ։ Ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ՝ «այդ կերպ նրանք փորձում են խուսափել քրեական պատասխանատվությունից»։
Բացի հայհոյանքին վերաբերող հարցերից, բոլոր ամբաստանյալների պաշտպանները այսօրվա եւ նախորդ օրվա դատական նիստերի ժամանակ հարցրել են ալկոհոլ օգտագործելու եւ ամբաստանյալների կոնկրետ գործողությունների մասին հարցեր։
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին ի պատասխան, տուժող Գարիկ Սողոմոնյանը այսօր դատարանին հայտնեց, որ երբ Նորայր Հայրապետյանի հետ հասել է ավտոկայանատեղի, այնտեղ հավաքված են եղել տասնհինգ-քսան հոգի։ Երբ հավաքվածները սկսել են հարվածներ հասցնել այս գործով տուժող հանդիսացող ռազմական բժիշկներին, իր դեմքին հարվածել է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը:
Ամբաստանյալի մյուս գործողությունների վերաբերյալ հարցից հետո, երբ տուժողը եւս մեկ անգամ կրկնեց, որ այդ իրավիճակում հնարավոր չէր տեսնել՝ ով ում է հարվածում եւ որ մասին, փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ նախաքննության ժամանակ չեն պարզվել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները։