Այսօր «Հակահարված» art խմբի անդամները իրենց հերթական ակցիան ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մասնաշենքում անցկացնելիս ենթարկվել են ծեծի:
Խմբի նախաձեռնողներից Թաթուլ Սարոյանի խոսքով` ակցիայի շրջանակներում նրանք կոչ էին անում երիտասարդներին ճանաչել իրենց իրավունքներն ու ազատ լինել:
«Համալսարանում կոչեր անելու ընթացքում մոտեցավ դեկանը եւ Հերբերտ Գեւորգյանի հետեւից սկսեց քաշքշել: Այնպիսի տպավորություն էր, որ դեկանի եւ մնացած անվտանգության աշխատողների ուղղորդմամբ մի քանի երիտասարդ ծեծի ենթարկեցին Արտակ Գեւորգյանին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Սարոյանը:
Այնուհետեւ երիտասարդները ոստիկանություն են կանչել` եւ ոստիկանների հետ միասին գնացել Կենտրոնի ոստիկանության բաժին` հաղորդում ներկայացնելու նպատակով:
Ոստիկանությունից դուրս գալուց հետո երիտասարդները «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին, որ բաժնում հայտնվել էին բերման ենթարկվածների կարգավիճակում, եւ ոչ հաղորդում ներկայացնողների.
«Ասում ենք` մենք մեր կամքով ենք եկել հաղորդում տալու, բայց ոնց որ բերման ենթարկվածների կարգավիճակ լինի: Մենք հրաժարվեցինք` էլ ոչ մի խոսք», - նշեց Արտակ Գեւորգյանը:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ առանց փաստաբանի այլեւս ոչինչ չեն խոսելու:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ոստիկանները նշված վայր են մեկնել 1-02 համարին ստացված ահազանգի հիման վրա: Տեղում «Հակահարված» art խմբի անդամները ոստիկաններին հայտնել են, որ ցանկանում են համապատասխան հաղորդում տալ եւ նրանց հետ ինքնակամ մեկնել են Կենտրոնականի բաժին: Սակայն որոշ ժամանակ անց, վիրավորվելով հերթապահ մասում բջջային հեռախոսներով բարձրաձայն խոսելու համար ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից նկատողություն ստանալուց, նրանք հրաժարվել են հաղորդում տալ եւ ինքնակամ հեռացել են բաժնից:
Վարչությունից նաեւ ասացին, որ Կենտրոնի ոստիկանության բաժնում այս միջադեպի առիթով բերման ենթարկվածներ չկան եւ չեն եղել:
Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են: