Ռուսաստանում դատախազությունը չորեքշաբթի օրը նոր մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր ակտիվիստ Լեոնիդ Ռազվոզժաեւին, ով արդեն իսկ ազատազրկված է եւ մեղադրվում է Պուտինի իշխանության դեմ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ։
Նոր մեղադրանքը որեւէ կապ չունի քաղաքականության հետ, փոխարենն ունի 15 տարվա վաղեմություն։ Քննիչները, մասնավորապես, պնդում են, թե ընդդիմադիր ակտիվիստը դեռեւս 1997 թվականին զինված հարձակում է գործել Անգարսկ քաղաքում ապրող գործարարներից մեկի վրա, ներխուժել նրա տուն եւ գողացել 500 մորթուց գլխարկ եւ մեկ տեսախցիկ:
Ըստ դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի, այն ժամանակ քրեական գործի քննությունը ավարտին չի հասցվել, եւ միայն հիմա՝ 15 տարի անց, տուժողը բողոքով դատախազություն է դիմել։ «Վերջերս իրավապահ մարմիններին է դիմել Անգարսկ քաղաքի մի բնակչուհի, ով բողոքել է, թե իր ամուսնու նկատմամբ ավազակային հարձակում գործած մարդիկ մինչ օրս այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել»,- հայտարարեց գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:
Ռազվոզժաեւի փաստաբանը, մինչդեռ, պնդում է, թե այս քայլով իրավապահ մարմինները փորձում են խստացնել ճնշումները իր պաշտպանյալի նկատմամբ եւ իրենց անհրաժեշտ ցուցմունքները կորզել՝ ընդդիմությանը առաջադրված մեղադրանքները հիմնավորելու համար։
Հիշեցնենք՝ Ռազվոզժաեւի եւ ընդդիմադիր մի քանի այլ ակտիվիստների դեմ քրեական գործ է հարուցվել ՆՏՎ հեռուստաընկերությամբ ցուցադրված «Բողոքի անատոմիա» ֆիլմի հիման վրա, որի համաձայն, ակտիվիստները հանդիպումներ են ունեցել վրացի գործընկերների հետ եւ քննարկել արտերկրի ֆինանսավորմամբ Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Պուտինի վարչակազմը տապալելու հնարավորությունները։
Քննության առաջին օրերին դատախազությունը հայտարարեց, թե Ռազվոզժաեւն ինքն է ներկայացել եւ ինքնախոստովանական ցուցմունքներ տվել, մինչդեռ Ռազվոզժաեւը մինչ օրս պնդում է, թե այդ ցուցմունքները կորզվել են, իրավապահները առեւանգել են իրեն եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտանիքի հետ։
«Հաշվի առնելով այն, ինչ արդեն տեղի է ունեցել, ինձ ամենեւին չի զարմացնում, որ հիմա էլ քննիչները հիշել են 15 տարի առաջ տեղի ունեցած պատմությունը», - երեկ BBC-ին ասել է Ձախ ճակատի առաջնորդ Սերգեյ Ուդալցովը։
Թեմային ակտիվորեն արձագանքել է նաեւ մամուլը։ «Փաստորեն, տուժողները 15 տարի համբերատար սպասում էին արդարադատությանը, սակայն հենց հիմա նրանց համբերությունը սպառվեց, եւ որոշեցին դիմել դատախազություն», - ոչ առանց հեգնանքի նկատում է «Էխո Մոսկվի»-ի վերլուծաբանն ու ընդգծում՝չէ որ ընդամենը երկու շաբաթից ավարտվում էր այս «աղմկահարույց» գործի վաղեմության ժամկետը։