Ուսանողներից շատերին անհանգստացնող հիմնական հարցերը կապված են բարեփոխումների ու ժամանակին համահունչ կրթություն ստանալու հետ: Երիտասարդներից ոմանք նշում են, որ բարեփոխումների ընթացքը բավական հաջող է, ոմանք էլ համոզված են, որ իրենց բուհում ոչինչ չի փոխվել: Նույնն են մնացել դասախոսությունները, ծրագրերն ու մասնագիտական գրքերը, լաբորատորիաներն ու համակարգիչները:
Ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Սարգիս Ասատրանը նշում է, որ իրենք այսօր համախմբում են շուրջ 90 հազար ուսանողների: Հանդիպումների եւ քննարկումների ժամանակ ուսանողները դժգոհում են կրթության որակից, տեսական ծրագրերից. - «Մեր բուհերն այսօր պատրաստում են ոչ թե աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների, այլ, այսպես ասած, տեսաբանների»:
Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ կրթության ոլորտը աշխարհում արագ փոփոխության է ենթարկվում, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին. - «Ուսանողներն ավելի շատ են, քան սպասվում է, ուսումնական հաստատությունը պետք է քիչ անձնակազմով հոգ տանի շատին, աշխատաշուկան անընդհատ փոխում է իր պահանջները, պետք է անընդհատ վերանայվեն ծրագրերը»:
«Երեւանի պետական համալսարանի հիմնական խնդիրն այսօր բուհի հավատարմագրման գործընթացն է», - ասում է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ հավելում, որ դա բարդ խնդիր է:
Հավատարմագրման արդյունքները, նրա փոխանցմամբ, պարզ կլինեն հաջորդ տարվա երկրորդ կեսին. - «Հաջորդ հարցը, որ հուզում է ինձ, շրջանավարտներին աշխատանքով ապահովելն է: Ճիշտ է, բուհում գործում է կարիերայի կենտրոն, սակայն դա լուծում չէ: Ասում են, որ աշխատաշուկան պետք է թելադրի իր պահանջները, գործարարները դեմքով պետք է շուռ գան դեպի բուհեր, սակայն սայլը տեղից չի շարժվում»: