Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեն կոնկրետ եւ հրատապ միջոցառումներ` վերահաստատելու հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ, եւ ցուցաբերեն քաղաքական կամք` իրապես բարելավելու Ընտրական օրենսգիրքը, կազմակերպելու ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ` սկսած 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրություններից: Նման համոզմունք են հայտնում հայաստանյան հինգ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ իրենց համատեղ հայտարարությունում։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, «Իրավունքի Եվրոպա» միավորումի, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների», «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպությունների եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` երկուշաբթի օրը տարածած հայտարարության համաձայն` «հայաստանյան հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեեւ երկրում տեղ գտնող ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է ոչ պատշաճ իրավակիրառ պրակտիկայով, այնուամենայնիվ ընտրությունների եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմների կիրառման հնարավորությունները թաքնված են նաեւ Ընտրական օրենսգրքում»:
Անցյալ ուրբաթ հասարակական կազմակերությունները Ազգային ժողովի խմբակցություններին են ուղարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկներ։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հասարակական հինգ կազմակերպությունները, մասնավորապես, առաջարկում են խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը նկատի ունենալ նաեւ հասարակական կազմակերպությունների առաջարկները։ «Որպեսզի կանխվի վարչական ռեսուրսի չարաշահումը, երկրորդը` ընտրացուցակների ուռճացումն է եւ այդ ուռճացման հետ կապված չարաշահումների հնարավորությունը կանխելն է, երրորդը` քվեարկության օրվա տարբեր անօրինական դրսեւորումների կանխումն է` մասնավորապես, օրինակ, կեղծ ստորագրություններ դնելը, ուղղորդումը կանխել, «կարուսել» քվեարկությունը կանխել, եւ դա կարող էր հնարավոր լինել ե՛ւ տեսաձայնագրային սարքեր տեղադրելով` ե՛ւ ընտրատեղամասի ներսում, ե՛ւ դրսում, նաեւ ընտրական անճշտությունների թվերը ճիշտ ձեւով արտացոլելով», - մանրամասնեց Այվազյանը։
Հասարակական կազմակերպությունները առաջարկներ ունեն նաեւ բողոքարկման հնարավորությունների համար անհրաժեշտ օրենսդրական պայմաններ ապահովելու կապակցությամբ։
Առաջարկ կա նաեւ նախընտրական հիմնադրամները առավել թափանցիկ եւ տեսանելի դարձնելու վերաբերյալ։ «Դրանք լիարժեքորեն չեն արտացոլում բոլոր ծախսերը, որոնք արվում են նախընտրական քարոզարշավների ընթացքում, եւ արդյունքում դա հնարավորություն է տալիս չարաշահումների, այդ թվում` վարչական ռեսուրսի չարաշահումների», - ընդգծեց Սոնա Այվազյանը։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն` հաշվի առնելով, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների ժամանակ իրենց առաջարկների գոնե մի մասը մերժվել է, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի փոխտնօրենը արձագանքեց. - «Այո, դրանք մերժվել են, մենք շարունակում ենք պնդել մեր առաջարկությունները, որովհետեւ մենք համարում ենք, որ, մասնավորապես, մի քանի հիմնական առաջարկություններ եթե չընդունվեն, չի կարելի առաջիկա ընտրությունները ճանաչել լեգիտիմ»։
«Նույն իշխանությունների շահերից պետք է բխի, որպեսզի առաջիկա ընտրությունը, անկախ նրանից, թե ով կընտրվի, ով կառաջադրվի` դա բացարձակապես նշանակություն չունի, մենք ուզում ենք, որ ընտրված նախագահը լինի լեգիտիմ ընտրությամբ ընտրված, եւ եթե այդ միջոցառումները չձեռնարկվեն, որեւիցե կերպ չի կարելի համարել ընտրությունը լեգիտիմ, եւ ըստ այդմ` նախագահը չի կարող ճանաչվել լեգիտիմ», - հայտարարեց Սոնա Այվազյանը։