Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղի փակվող դպրոցում երեխաները «լավ են սովորում»


Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում մնացել է 7 դպրոցահասակ երեխա եւ ուսուցիչ։

«Ունենք գերազանցիկ։ Մնացածները՝ ոչինչ, լավ են սովորում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է դասվար Գալիա Գասպարյանը։ - «Աճող սերունդ չկա, առաջին դասարանցի չունենք։ Ոչ այս տարի ունենք, ոչ էլ ապագան ենք պատկերացնում, որ կարող է լինի»։

Դասվարն ասում է՝ 1 աշակերտի համար էլ է հարկավոր դաս անել։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դպրոցի ուսուցիչները բարձրաձայնեցին իրենց խնդիրները՝ ուսումնամեթոդական նյութերի բացակայություն, «կոմպլեկտավորված» դասարաններ, ցածր աշխատավարձ։

Գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող դատարկվող գյուղի դպրոցի համար ապագա չի տեսնում։

«Դպրոցը, երեւի, երկու-երեք տարուց կփակվի։ Փնտրում ենք՝ տեսնենք ջահելություն կարո՞ղ ենք բերենք գյուղ, երեխաներ գոնե ունենան․․․ ընտանիքներով բերենք-տեղավորենք, ապահովենք՝ գոնե դպրոցը պահենք», - ասում է հանրապետական գյուղապետը՝ ով գյուղի ու դպրոցի փրկության հույսը կապում է Գերմանիայի կողմից ֆինանսավորված համայնքների զարգացման ծրագրի հետ․ - «Եթե ծրագիրը գործի, աշխատատեղեր կբացվեն եւ ջահելությունը, միգուցե, հետ կգա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG