Մատչելիության հղումներ

Քաղաքական սկանդալ Ֆրանսիայում


Ֆրանսիայում քաղաքական սկանդալ է. երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունում երեկ անցկացված ընտրությունների արդյունքում երկու թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին:

Հաղթանակի մասին հայտարարությամբ նախ հանդես եկավ Ժան-Ֆրանսուա Կոպեն, այնուհետեւ` Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը` պնդելով, թե մրցակցին հաղթել է մոտ 200 ձայնի առավելությամբ:

Քվեարկությանը մասնակցել են կուսակցության 300 հազար անդամների մոտ կեսը:

Այս տարվա մայիսին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում Սարկոզին պարտություն կրեց, նա նաեւ հրաժարական ներկայացրեց «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ղեկավարի պաշտոնից, ուստի այս ընտրությունները պետք է որոշեին ներկայումս ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG