Հանդեսն այս անգամ անդրադարձել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ մեղադրանքներին այն մասին, որ Սաակաշվիլիի կառավարության կողմից ստեղծված համակարգչային վիրուսի միջոցով տեղեկություններ են հավաքվել մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչների համակարգիչներից: Ներկայացվում են ռեպորտաժներ նաեւ Գազայի հատվածում կրկին անգամ սրված իրավիճակի, Սիրիայի շուրջ վերջին զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: