Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության միջազգային օրն է


Հնդկական տոնավաճառ Երեւանում, արխիվ
Հնդկական տոնավաճառ Երեւանում, արխիվ

1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց անդամ պետություններին նոյեմբերի 16-ը հիշատակել որպես Հանդուրժողականության միջազգային օր:

«Ազատություն» ռադիոկայանը այս թեմայի շուրջ զրուցել է Հայաստանում ապրող եւ կրթություն ստացող օտարազգի ուսանողների, մասնավորապես, Հայաստանի պետական բժշկական համալսարանում սովորող հնդիկ երիտասարդների հետ:

Այն հարցին, թե հանդուրժողակա՞ն են արդյոք հայերը, հնդիկ ուսանողները տարբեր պատասխաններ տվեցին:

«Ես կարծում եմ` հայերը հանդուրժող են մեր նկատմամբ: Համարյա միշտ: Երբեմն անհանդուրժողական են լինում հայ տղաները: Չգիտես ինչու, նրանք երբեմն կարծում են, որ մենք գալիս ենք այլ երկիր ավելի ազատ լինելու համար», - ասում է հնդիկ մի ուսանող:

«Երբեմն հայերը մեր հանդեպ հանդուրժող չեն, հատկապես համալսարանում, երբ աղջիկներին խնդրում ենք տեղ տալ, որպեսզի մենք անցնենք, նրանք տեղից չեն շարժվում», - նշում է մեկ այլ օտարազգի ուսանող:

Հարցման ընթացքում հանդիպեցինք նաեւ օտարազգի ուսանողների, որոնք նշեցին, որ հայերը, համեմատած այլ ժողովուրդների, հանդուրժող են: Իսկ ի՞նչ է հանդուրժողականությունը:

«Եթե փորձենք ընդհանուր սահմանում տալ դրան, ապա հանդուրժողականությունը կամավորական գաղափարաբանություն եւ գիտակցություն է, որի նպատակն է ընդունել ուրիշների մտածելակերպը, վարվելակերպը, պահելաձեւը, այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում», - ասում է Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով` հայեր ունեն էնթնոցենտրիզմի, այսինքն սեփական աշխարհն ունենալու եւ այդ աշխարհը մնացած աշխարհներին հակադրելու կենսաձեւ, որ ժամանակին բոլոր փոքր ժողովուրդները կիրառել են:

«Մենք այսօր հանդուրժողականության ոլորտում հաջողության հասնելու համար պիտի կարողանանք օգտվել աշխարհի բաց լինելու կարգավիճակից», - կարծում է Պետրոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG