Թբիլիսիում անցած գիշեր ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության միանգամից ինը բարձրաստիճան պաշտոնյաներ։
Արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին առավոտյան հրավիրած մամուլի ասուլիսին շտապել է հայտարարել, որ քաղաքական ենթատեքստ այստեղ փնտրել պետք չէ։
«Այդ մարդիկ մեղադրվում են ժամանակակից տեխնոլոգիաների, համակարգչային կապի միջոցով մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու մեջ, այդ թվում եւ` կոմերցիոն ու ֆինանսական բնույթի ինֆորմացիա», - ասել է նախարարը։
Մինչեւ ձերբակալվելը բոլորը ողջ գիշեր հարցաքննվել են գլխավոր դատախազությունում, առայժմ հայտնի է նրանցից միայն երեքի ինքնությունը՝ ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության վարչության ղեկավարներ Լեւան Քարդավա, Գեորգի Կավլաշվիլի եւ վարչություններից մեկի պետի տեղակալ 18-ամյա Վասիլ Ջամալաշվիլի։ Փաստաբանները լրագրողներին հայտնել են, որ հարցաքննված ինը անձանցից միայն նա է ընդունել մեղքը, թե զբաղվել է ապօրինի գաղտնալսումներով։ Ջամալաշվիլիին, սակայն, պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել։
Ըստ վրացական լրատվամիջոցների նախնական տեղեկությունների, բարձրաստիճան իրավապահների ձերբակալությունները կապված են վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիկնազորի անդամ Բեսիկ Սուրմավայի գործի հետ, ով հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ անհետացել էր, ապա հեռուստաընկերությունները տարածեցին նրա ուղերձը, որում պնդում էր, թե խզել է հարաբերությունները Իվանիշվիլիի հետ, ու ներկայացնում էր ընդդիմադիրների գաղտնալսված հեռախոսազրույցները։ Ընտրություններում Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, սակայն, Սուրմավան հայտարարեց, թե իրեն առեւանգել էին ու ճնշումների ներքո էր ստիպված հանդես գալ հեռուստատեսությամբ։
Օրվա երկրորդ կեսին էլ հայտնի դարձավ, որ դատախազությունում հարցաքննվում է Թբիլիսի փոխքաղաքապետ Շոթա Խիզանիշվիլին, ով մինչեւ քաղաքապետարան գալը նույնպես իրավապահ համակարգում էր՝ զբաղեցնելով ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Դատախազությունը հաղորդել է, թե Խիզանիշվիլին որպես վկա անցնում է ներքին գործերի նախարարության մի քանի աշխատակիցների գործով, որը քննում է գլխավոր դատախազության հակակոռուպցիոն վարչությունը։
Ի թիվս մի շարք եվրոպացի պաշտոնյաների` երեկ Բրյուսելում նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն է անդրադարձել Վրաստանում այս օրերին կատարվող աղմկահարույց ձերբակալությունների թեմային։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ բանակցություններից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե իր հայրենի Գերմանիայում նախկին նախարարներին չեն ձերբակալում։
«Սա անակնալ է ինձ համար։ Ես խնդրել եմ խորհրդատուներիս ստուգել նախկին նախարարների դեմ իրականացվող գործողությունների իրավական եւ քաղաքական ենթատեքստը։ Սպասում եմ նրանց զեկույցին, անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո միայն ես կներկայացնեմ իմ դիրքորոշումը», - ասել է Շուլցը։
Սաակաշվիլին Բրյուսելում հույս է հայտնել, թե շուտով այս ամենին վերջ կտրվի, իշխանության հանձնումը կընթանա օրենքի գերակայության թավշյա ճանապարհով:
«Չեմ կարծում, որ վրացի ժողովրդին զանգվածային ձերբակալությունների խոստումներ էին տրվել, նախընտրական խոստումը սահմանադրության շրջանակում կյանքը բարելավելն էր, վերջին հաշվով ավելի լավ ապրուստ ապահովել իմ բազմազգ երկրի ամեն մի ընտանիքի համար։ Հուսով եմ՝ կառավարությունը կմտածի այս մասին եւ կշարժվի առաջ՝ միայն անցյալի վրա կենտրոնանալու փոխարեն», - ասել է նա։