Կազմակերպության ներկայացրած տասնմեկ առաջարկություններից առաջինը վերաբերում է այն խնդրին, որ պետական կարիքների համար գնումները կատարելիս պետք է առաջնորդվել առանձին չափաբաժիններով ձեռքբերման սկզբունքով:
«Այսինքն, ենթադրենք տենդեր է, մեջը կա եւ համակարգիչներ, եւ պրինտերներ, եւ ծրագրային ապահովում եւ այլն: Սակայն կան ընկերություններ, որոնք միայն պրինտերներ են ներկրում, ըստ այդմ դրանք չեն կարողանում ամբողջությամբ մասնակցել մրցույթին: Այդ պատճառով մեկ այլ ընկերություն գնում է նրանցից այդ պրինտերը, որի հետեւանքով էլ այն ավելի թանկ վաճառոում պետությանը», - ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մյուս խնդիրը ՏՏ ոլորտի գործարարներից մեկի ձեւակերպմամբ այն է, որ պետական գնումները կատարվում են հիմնվելով որոշ չափով հնացած եւ ոչ մասնագիտական չափանիշների վրա:
«Քանի որ ՏՏ շատ արագ զարգացող բնագավառ է, ամեն տարի գնումներ կատարելիս հարկավոր է մասնագիտական խորհրդատվություն, որը մենք՝ ՏՏ ոլորտի գործարարներս, պատրաստ ենք նույնիսկ անվճար տրամադրել պետությանը: Հիմա մեզնից չեն հարցնում, թե ինչ խորհուրդ կտաք՝ ինչ չափանիշներով տենդեր հայտարարենք: Երեւի հիմնվում են նախորդ տարիներին կատարած գնումների՝ այսինքն տենդերը հայտարարվում է արդեն հնացած ապրանքի չափանիշների հիման վրա», - ասաց նա:
Մեկ այլ խնդիր է որակի եւ գնի լավագույն առաջարկն ընտրելը: Տենդերը սովորաբար հաղթում է տվյալ ապրանքի համար ամենաէժան գինն առաջարկած ընկերությունը:
«Երբ ամենաէժան գինն ենք սահմանում, սովորաբար գնում ենք ամենավատ ապրանքը: Էլ ինչո՞ւ է պետք պետական գնումը, երբ այն անորակ է լինելու», - նշեց Կարեն Վարդանյանը:
Այդ պատճառով ըստ նրա պետք է կիրառել Համաշխարհային բանկի օրինակը. նախ գնահատել որակը առանց նայելու գնի, հետո միայն քննարկել առաջարկվող գինը: