«Կատրինա»-ից թույլ, բայց միեւնույն է մահաբեր
«Սենդի» մրրիկը, բարեբախտաբար, ավելի թույլ էր, քան Ամերիկան 2005-ին պատուհասած «Կատրինա»-ն, որը շուրջ 2 հազար կյանք է խլել, բայց երեկ Միացյալ Նահանգների արեւմտյան ափին հասած «Սենդի»-ն էլ ավերիչ է։ ԱՄՆ-ում եւ Կանադայում զոհվել է առնվազն 16 մարդ։
Ամերիկահայերի մեծ մասը բնակվում է Կալիֆորնիայում, բայց արեւմտյան նահանգներում էլ տասնյակ հազարավոր հայեր են ապրում։ Գոնե այս պահին չկա տեղեկատվություն հայերի շրջանում կրած կորուստների մասին։
Աղետի պահին օգնության եւ խնամքի կարիք ունեն նախեւառաջ նրանք, ովքեր զրկված են սեփական ուժերով պաշտպանվելու հնարավորությունից։ Նյու Յորքում «Հայ տուն» ծերանոցի աշխատակից Կարինե Բարսումյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ աղետի ժամերին հաստատության ամբողջ անձնակազմը եղել է խնամյալների հետ։
«Չէինք կարող մեր ծերերին միայնակ թողնել»
«Մեր ծերանոցում կա հարյուր տարեկանից մեծ 5 մարդ։ «Հայ տունը» Ամերիկայի թե՛ Արեւմտյան եւ թե՛ Արեւելյան ափերի միակ հաստատությունն է, որտեղ բոլոր խնամյալները բացառապես հայեր են։ Մեր աշխատակազմը փոթորկի ընթացքում ոչ մի վայրկյան չի լքել ծերունիներին։ Չէինք կարող նրանց միայնակ թողնել։ Այստեղ ենք գիշերել։ Բարեբախտաբար, Նյու Յորքի մեր շրջանը չի տուժել «Սենդի»-ից, իհարկե, ծառեր են պոկվել, շատ է ջուրը, բայց, փառռք Աստծո, մարդիկ չեն տուժել», - ասաց Կարինե Բարսումյանը։
Նրա փոխանցմամբ` կապը Նյու Յորքի այլ շրջանների, մանավանդ Մանհեթենի հետ չի գործում։
Հայկական այլ կառույցներից հայ տուժողների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Երկու առաջնորդարանները փակ են։ Բավական ծանր վիճակ է Նյու Ջերսիում։
«Եթե ուղեւորությունը կարեւոր չէ` մնացե՛ք տներում»
«Սենդի»-ն Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում արմատախիլ է արել մեծ թվով ծառեր, շրջել եւ տապալել ամբարձիչ կռունկներ, էլեկտրասյուներ։
Ջուրը լցվել է մետրոյի կայարաններ եւ ստորգետնյա թունելներ։ Երկու ատոմակայան ստիպված դադարեցրել են աշխատանքը։ Մոտ 6 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի։ Նյու Յորքում մեկ հիվանդանոց ամբողջությամբ տարհանվել է, քանի որ խափանվել է դրա էլեկտրասնուցումն ապահովող գեներատորի աշխատանքը։
Իշխանությունները դեռ նախօրեին ցածրադիր գոտիների բնակիչներին հորդորել են անհապաղ հեռանալ տներից։ Երբ «Սենդի»-ն անցած գիշեր հասել է Նյու Յորքին, քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ այլեւս տարհանման աշխատանքը հնարավոր չէ։
«Եթե տանն եք կամ որեւէ ապահով վայրում, այդտեղ էլ մնացեք, տեղափոխվելու ժամանակն արդեն սպառվել է, վիճակը դրսում շատ վտանգավոր է եւ աստիճանաբար վատթարանալու է», - ասել է քաղաքապետը։
Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին նույնպես հորդորել է մարդկանց չլքել տները։
«Ամեն ոք պետք է իրեն հարց տա` արդյո՞ք այդչափ անհրաժեշտ է որեւէ տեղ ուղեւորվել, եթե դուրս գաք, արդեն ճանապարհին կարող է գիտակցեք, որ մեծ սխալ եք գործել։ Եթե ուղեւորությունը ծայրաստիճան կարեւոր չէ, խնդրում եմ, մնացե՛ք տներում», - ասել է նահանգապետը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր Նյու Յորքը եւ Նյու Ջերսին «մեծ աղետի գոտիներ» հայտարարելու մասին։ Արտակարգ դրություն է մտցվել Մասաչուսեթսում, Քոնեքթիքաթում, Ռոդ Այլենդում եւ Փենսիլվանիայում։
«Սենդի»-ն որոշ չափով արդեն կորցրել է իր սարսափազդու ուժը, սակայն հեղեղումները շարունակվում են։ Իշխանությունները եւ ապահովագրական ընկերությունները դեռ չեն հաշվարկել փոթորկի հասցրած նյութական վնասը։