Ամբողջ աշխարհում հոկտեմբերը հայտարարված է քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Բոլոր հիվանդություններից ամենաշատը կրծքագեղձի քաղցկեղն է դառնում կանանց մահվան պատճառ։
Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշում է, որ իրենց կենտրոն 12 տարվա ընթացքում հետազոտության համար դիմել է 160 հազար կին, որոնցից 8 հազարի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Նրանցից հաջողվել է փրկել 3861-ին:
Հակոբյանը նշում է, որ հիվանդացության ցուցանիշները Հայաստանում ոչ միայն աճում են, այլեւ երիտասարդանում:
«Մեր կենտրոն այցելած կանանց մեջ 0-29 տարեկան 62 դեպք ունենք, սա անհասկանալի եւ անընդունելի թիվ է: Հիմնականում խոցելի են 40-50 տարեկան կանայք», - ասաց Հակոբյանը:
Կենտրոնի տնօրենը նշում է, որ քաղցկեղը դեռեւս դատավճիռ չէ եւ դրանից խուսափելու լավագույն ձեւը կանխարգումն է: Մասնագետի պնդմամբ` անհրաժեշտ է տարին մեկ անգամ ստուգվել, նույնիսկ եթե գանգատներ եւ ենթադրություններ չկան: Հիվանդությունը զարգանում է 4 փուլով, եւ որքան վաղաժամ է հայտնաբերվում այն, նույնքան մեծանում է բուժման հավանականությունը:
Ըստ նրա՝ կանայք հաճախակի ստուգման չեն գնում, քանի որ վախենում են արդյունքներից, պատճառներից մեկն էլ գումարն է. - «Անընդունելի եմ համարում այդ փաստարկը, քանի որ հետազոտությունը կատարվում է տարին մեկ անգամ, թվային մամոգրաֆիայի համար վճարվում է 15 հազար դրամ»:
Քանի որ մարզերում չկան նման կենտրոններ եւ մասնագետներ, Հակոբյանն ասում է, որ իրենք են այցելում տարբեր քաղաքներ եւ գյուղեր: Այցելությունների արդյունքում պարզել են, որ մարզերում հիվանդության տոկոսն ավելի բարձր է, ինչն էլ կապված է ծանր կենցաղային պայմանների հետ:
Խաչանուշ Հակոբյանի պնդմամբ` Հայաստանում առկա են բոլոր անհրաժեշտ սարքավորումները հիվանդությունը վաղ փուլում ճշգրիտ հայտնաբերելու, այնուհետեւ կանխարգելելու համար, իսկ վիրահատությունները կատարում են ինչպես հայ, այնպես էլ Գերմանիայից ժամանած մասնագետները:
Կրծքագեղձի քաղցկեղ առաջանում է նաեւ տղամարդկանց մոտ: Կենտրոն դիմած 631 տղամարդկանցից 23-ի մոտ կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել: