Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն այսօր Երեւանում մեկնարկած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում դժգոհություն է արտահայտել, թե համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը դանդաղել է:
«Բոլոր ձեռքբերումներով հանդերձ արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու եւ առաջ ընթանալու համար», - Երեւանում հայտարարել է իրանցի նախարարը՝ չմանրամասնելով, սակայն, թե խոսքը կոնկրետ ինչ խանգարող հանգամանքների մասին է։
Միեւնույն ժամանակ Մաջիդ Նամջուն աշխարհի մի շարք պետությունների հետ հարաբերությունների համատեքստում առանձնացնել է Հայաստանը՝ ընդգծելով, թե երկու երկրների ղեկավարներն ունեն քաղաքական բարձր կամք զարգացնելու հարաբերությունները:
«Կարծում եմ՝ բազմաթիվ ընդհանրությունների ու բարեկամական հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ դրա հիման վրա երկու երկրների ղեկավարները ակնկալում են հաջողությունների զարգացման շատ ավելի բարձր աստիճան։ Բարեբախտաբար, վերջին տարիներին շատ գոհացնող քայլեր են ձեռնարկվել տարածաշրջանային զարգացման համար, այդ թվում եռակողմ՝ Իրանի, Հայաստանի եւ Ռուսաստանի էներգետիկ ոլորտում համագործակցության համար։ Երեք երկրների մասնակցությամբ առաջիկայում նախատեսված փորձագիտական նիստը կարող է արագություն հաղորդել արդեն գոյություն ունեցող նախագծերի իրագործմանը», - ասել է Նամջուն։
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով էլ` երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առեւտրաշրջանառության ծավալներն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են:
«Երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է ապահովել տնտեսական համագործակցության բնագավառում համապատասխան ակտիվություն: Ներկայումս օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնմանը նավթաքիմիայի բնագավառում», - ասել է Մովսիսյանը:
Հիմնադրման 20-րդ տարին նշող Միջկառավարական հանձնաժողովի նիստում նախարար Մովսիսյանը կրկին անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծին՝ հայտարարելով, թե արդեն կայացել են մի շարք քննարկումներ եւ ծրագրի իրականացման համար «առկա է կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը»:
Հայաստանը Իրանին երկաթուղային ճանապարհով կապելու մասին խոսակցությունները, հիշեցնեմ, շրջանառության մեջ դրվեցին 4 տարի առաջ, սակայն մինչեւ օրս չի հստակեցվել որեւէ ժամանակացույց եւ որ ամենակարեւորն է՝ ֆինանսական աղբյուրներ: Տարբեր հաշվարկներով այս նախագիծը 2-4 միլիարդ դոլար կարժենա։