Մատչելիության հղումներ

Հայաստանը բարելավել է դիրքերը Doing Business զեկույցում


Համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են հերթական համատեղ Doing Business 2013 զեկույցը, որի համաձայն Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը՝ բիզնեսի դյուրինության սանդղակում վեր բարձրանալով 23 կետով:

185 երկրների շարքում Հայաստանը ներկայումս զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը:

Doing Business-ի նախորդ տարվա սանդղակում Հայաստանը գտնվում էր 55-րդ հորիզոնականում:

Doing Business 2013 –ի այս տարվա ցուցակը, ինչպես եւ անցած տարի, գլխավորում է Սինգապուրը: Վերջինիս հաջորդում են Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Դանիան:

Doing Business զեկույցը 11 չափորոշիչների միջոցով սահմանում է որեւէ երկրում բիզնես սկսելու եւ վարելու դյուրինության աստիճանը: Այդ չափորոշիչներից են, մասնավորապես, սեփականության գրանցումը, բիզնես սկսելու մեկնարկային պայմանները, ներդրողների պաշտպանվածությունը, շինարարության թույլտվության տրամադրումը եւ այլն:


Տիգրան Ավետիսյան


Ավելի մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG