Հայաստանի միջուկային անվտանգության պետական կոմիտեն այժմ քննարկում է Մեծամորի ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ատոմակայանի ներկայացրած ծրագիրը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ այդ ծրագրի քննարկումից հետո էներգաբլոկում հետազոտություններ կանցկացվեն, որոնց արդյունքում հնարավոր կլինի մտածել էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին:
Երեկ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում ասել էր, որ կառավարությունն արդեն որոշել է 10 տարով երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ատոմային բլոկի կառուցումը կտեւի մոտավորապես այդքան ժամանակ:
Մինչդեռ, Հայաստանի միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Մարտիրոսյանն ասում է, որ 10 տարվա ժամկետի մասին որոշում չկա:
«Կառավարության որոշումում 10 տարվա ժամկետ սահմանված չէ։ Հետազոտության արդյունքներով կերեւա», - նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով․ - «Բայց, հաշվի առնելով միջազգային փորձը նմանատիպ ատոմակայանների շահագործման երկարացման, մենք կարող ենք ասել, որ նախնական գնահատականով, մեր ատոմակայանն էլ կունենա առնվազն եւս 10 տարով շահագործումը երկարաձգելու հնարավորություն»
Մինչ միջազգային կառույցները շարունակում են հայտարարել, թե պետք է անհապաղ փակել Մեծամորի ատոմակայանը, Հայաստանում ոլորտի մասնագետներից շատերը կարծում են, որ այն շահագործելու հնարավորություններ կան:
Ատոմակայանի նախկին տնօերն Սուրեն Ազատյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ատոմակայանի ռեակտորի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականին: Նրա խոսքով, հարկավոր է մանրամասն ուսումնասիրություն կատարել ռեակտորի հետագա աշխատանքի հնարավորությունը ստուգելու համար: Նա, սակայն, համոզված է, որ ուսումնասիրությունները դրական արդյունք կտան, քանի որ նույնատիպ ռեակտորներով այժմ էլ շարունակում են աշխատել ռուսաստանյան մի քանի կայաններ:
«Հստակ արդեն նախափորձը կա նույն Նովովորոնեժի ատոմակայանում, նույն Կոլայի ատոմակայանում, որոնք մեզանից ավելի հին են», - նշեց Սուրեն Ազատյանը։
Ատոմակայանի նախկին տնօրենը համոզված է, որ անվտանգության լուրջ միջոցառումների իրականացման պարագայում ՀԱԷԿ-ը կարող է աշխատել առանց խնդիրների, եւ դա անհրաժեշտ է այլ ռեսուրսներ չունեցող Հայաստանին: Ազատյանը, սակայն, նշում է, որ դա հնարավոր կլինի միայն էներգետիկ ոլորտում լավ թիմ ձեւավորելու պարագայում։