Իր տասներկուամյա թոռնիկին դպրոց ուղեկցող Անուշ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ երեխան վերջերս առողջական լուրջ խնդիրներ է ունեցել համացանցի պատճառով: Սկզբից իր թոռնիկը համակարգչից օգտվում էր դասերի շրջանակում` տեղեկատվություն ստանալու համար, այնուհետեւ սկսեց կախվածություն ձեռք բերել: Երբ տանը արգելում էին երեխային նստել համակարգչի դիմաց, տղան դասերից հետո հաճախում էր ինտերնետ-ակումբներ եւ այնտեղ անցկացնում մոտ երկու ժամ:
«Երեխայի մոտ նկատվեց ցրվածություն, անուշադրություն դասերի նկատմամբ: Մենք նույնիսկ ստիպված եղանք հոգեբանի մոտ տղային տանելու: Եվ հիմա բացարձակ թույլ չենք տալիս», - ասաց Սարգսյանը:
Դասամիջոցին բակ դուրս եկած դպրոցականների մեծամասնությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նշեցին, որ համակարգչի մոտ անցկացնում են օրական 1-2, իսկ ամենաշատը` 4-5 ժամ, դպրոցականներից մի քանիսն էլ ասացին, որ ընդհանրապես համակարգչից չեն օգտվում:
Մեզ հետ զրույցում Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը հավաստեց, որ ծնողները բավական հետեւողական են երեխաների նկատմամբ: Տնօրենի խոսքով` 21-րդ դարը տեխնոլոգիաների դարաշրջան է, որտեղ համակարգիչները մեծ տեղ են գրավում եւ շատ անհրաժեշտ են: Այլ հարց է, որ պետք է երեխաներին սովորեցնել համակարգչից ճիշտ օգտվել:
«Այսօր երեխաները առանց համակարգիչ սովորելու միայն խաղեր գիտեն, առանց հասկանալու կարող են մտնել իրենց չհետաքրքրող կամ հետաքրքրող սայթեր` գրքեր հանել, կարդալ եւ այլն: Բայց դա նորից անգրագետ մոտեցում է երեխայի կողմից, որովհետեւ այսօր պետք է երեխան իմանա համակարգչի ծրագրեր եւ այնտեղ ավելի հետաքրքիր հարցեր կլինեն: Լավ կլինի, որ համակարգիչ երեխաները սովորեն երկրորդ դասարանից», - ասաց տնօրենը:
«Ցանկացած կախվածություն անազատություն է» - մեզ հետ զրույցում նշեց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի հոգեբան Իրինա Բաղդասարյանը:
Նրա հետ մեր զրույցի ժամանակ դպրոցականները ակտիվ քննարկում ծավալեցին հոգեբանի հետ: Քննարկման արդյունքում եկան եզրահանգման, որ օրական համակարգչից օգտվելու ժամաքանակը պետք է կազմի 45 րոպեից 1 ժամ: Իսկ կախվածության խնդիրը պետք է լուծվի ոչ թե ծնողների բարկանալու ու համակարգիչն անջատելու միջոցով, այլ ինքնագիտակցության բարձրացմամբ: