Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղը դատարկվել է


«Գյուղի դարպասի դուռը փակենք, մենք էլ գնանք»
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Իրանի սահմանից ընդամենը ութ կիլոմետր, իսկ Երեւանից մոտ 400 կիլոմետր հեռու գտնվող Գուդեմնիս գյուղի 46 տներից 40-ը լքված են:

88-ամյա գուդեմնիսցի Աշոտ Սամվելյանն ասաց, թե ներկա պահին գյուղում մնացել է ոչ թե 6, այլ 3 տնտեսություն. - «Հաց չի լինում, խանութ չկա: Դպրոց չկա, մանկապարտեզ չկա»:

Գուդեմնիսի գյուղապետը` ՀՀԿ-ի անդամ Արտուշ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ հարցերը մարզկետրոնում չի էլ բարձրացնում, որովհետեւ գյուղում երեխաներ չկան:

«Հիմնականում երիտասարդները գնում են պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում, Ագարակում տուն են ստանում, այնտեղ էլ ապրում են», - հավելեց գյուղապետը:

Նրա կինը` Վադիկ Դավթյանը հավելեց, թե իրենք նույնպես պատրաստվում են հեռանալ գյուղից. - «Անհամբեր սպասում ենք, որ գա էդ օրը, որ մենք էլ գնանք, այս գյուղի դարպասը փակենք, գնանք: Մնում ենք գյուղում ի՞նչ անենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG