Ռուսաստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել ընդդիմադիր «Ձախ ճակատ» շարժման առաջնորդի ու մի քանի անդամների դեմ՝ Մոսկվայում զանգվածային անկարգություններ ծրագրելու մեղադրանքով: Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետաքննության կոմիտեի մամուլի խոսնակ Վլադիմիր Մարկինը:
Իրավապահները բերման են ենթարկել «Ձախ ճակատ»֊ի ղեկավար Սերգեյ Ուդալցովին, խուզարկել են նրա բնակարանը, ինչպես նաեւ նրա ծնողների ու մի քանի այլ ընդդիմադիրների՝ Լեոնիդ Ռազվազժայեւի ու Կոնստնատին Լեբեդեւի բնակարանները:
Թվիթեր միկրոբլոգային ցանցում հաղորդագրություն տարածվել, ըստ որի Սերգեյ Ուդալցովն ու նույն շարժման անդամ Կոնստանտին Լեբեդեւը 48 ժամով կալանավորվել են: Քրեական գործը հարուցվել է իշխանամետ НТВ հեռուստաընկերությամբ անցած շաբաթ ցուցադրված «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի հիման վրա, որը ներկայացնում է, թե Ուդալցովը եւ մի քանի այլ ընդդիմադիրներ պատրաստվում են ուժով գրավել իշխանությունը եւ այդ նպատակի համար ֆինանսավորվում են դրսից, մասնավորապես խոսվում է Վրաստանի քաղաքացիների հետ նրա հանդիպումների մասին:
Ինքը՝ Ուդալցովը հերքում է մեղադրանքները: Նա «Բողոքի անատոմիա» ֆիլմի հեղինակներին մեղադրել է կեղծարարության մեջ:
Այս գործը ընդդիմությունը բնորոշում է որպես բռնաճնշումններ: