Անցած շաբաթ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանը արդեն հասցրել է մի շարք կադրային փոփոխություններ կատարել:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր թիմով հեռացավ, եւ մի քանի պաշտոններ թափուր մնացին մինչեւ Բալասանյանի գալը: Երկու փոխքաղաքապետերից Գագիկ Մանուկյանը Ղուկասյանի հետ հեռացավ, իսկ մյուս փոխքաղաքապետը՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Ռուդիկ Հովհաննիսյանը որոշեց չհեռանալ: Ավելին՝ Սամվել Բալասանյանին քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելու օրը նա ելույթ ունեցավ իր եւ աջակցությունը հայտնեց նորընտիր քաղաքապետին:
«Ես իմ գործընկերների անունից եմ ասում՝ յուրաքանչյուրիս պարտքն է աջակցել, Ձեր կողքին կանգնել, սատար կանգնել այն դժվարին խնդիրների լուծման ժամանակ, երբ դուք հարմար կգտնենք մեզ հետ խորհրդակցելու», - ասել էր Հովհաննիսյանը:
Այնուհանդերձ, հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը եւ եւս այլ յոթ պաշտոնյաներ դիմում են գրել եւ հեռացել: Բալասանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ «հարմար չի գտել» Հովհաննիսյանի հետ աշխատանքը շարունակել:
Փոխքաղաքապետերի աթոռները շատ կարճ ժամանակով թափուր մնացին: Բալասանյանը փոխքաղաքապետ նշանակեց իր քրոջ ամուսնուն՝ Ռուբեն Սանոյանին, ով ՕԵԿ-ական եղած ժամանակ նաեւ Շիրակի փոխմարզպետի պաշտոնն էր զբաղեցնել: Մյուս փոխքաղաքապետ դարձավ թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի, Բալասանյանի սանիկն է:
Խոսակցություններ կան, որ Բալասանյանը փորձում է քաղաքապետարանը ԲՀԿ-ական դարձնել եւ իր բարեկամներով է համալրում:
«Ես ընդունել եմ մարդկանց եւ որեւէ մեկին չեմ էլ հարցրել, թե դու ի՞նչ կուսակցության անդամ ես: Ես փորձում եմ ապաքաղաքականացնել քաղաքապետարանը: Ինձ հետաքրքրում են մասնագետները», - այդ լուրերին այսպես արձագանքեց Բալասանյանը՝ հավելելով. - «Ինչ վերաբերվում է բարեկամական կապերին, ես հայեցողական պաշտոններին պետք է նշանակեի այն թիմին, որով ես եկել եմ այսօր, ընտրվել եմ»:
Բալասանյանը մեկ միլիարդ դրամից ավելի պարտքով է ընդունել քաղաքապետարանը:
«Մոտ 1.1 միլիարդի պարտք կա, դա հստակ երեւացող պարտքն է, որն արդեն ներկայացվել է ինձ: Մոտ 200 միլիոնի չափով աշխատավարձի պարտք ունենք: Ճիշտն ասած, ես ուղղակի զարմանում եմ, որովհետեւ այնտեղ այլ հիմնարկությունների փոխանցումներ կան կատարված… պետք է առաջնակարգ աշխատավարձ տային: Երեք ամիս աշխատավարձ չեն ստացել եւ քաղաքապետարանի աշխատակիցները, եւ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձը քաղաքապետարանն է վճարում: Ծախսային մասը ծախսված է, հավաքագրված մասը պակաս է եկել, չկա ծախսելու որեւէ բան: Հիմա նոր պետք է հավաքագրենք, կարողանանք ծախսեր կատարել», - ասաց Բալասանյանը:
Ընդամենը վեց օր առաջ քաղաքապետի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանին զարմացրել է նաեւ այն, որ քաղաքապետարանին բոլոր ծառայությունները մատուցում են ՍՊԸ-ները:
«Այսինքն գումարը կենտրոնից գնում է դեպի ՍՊԸ-ներ, նրանք ծառայություն են մատուցում: Օրինակ, որպեսզի կարողանան արտաքին լուսավորություն մատուցել, դրա համար քաղաքապետարանը ամեն ամիս 7.2 միլիոն դրամ փող է փոխանցում: Դա որտե՞ղ է գրված, ու դա ընդամենը ծառայություն մատուցելու համար, չեմ ասում էլեկտրաէներգիայի գումարի համար», - ասում է քաղաքապետը:
Բալասանյանը նաեւ բողոքեց, որ Գյումրիում ազատ տարածք չեն կարողանում գտնել. - «Ամբողջ քաղաքում փնտրում ենք, որ մի հատ ավտոպարկ գտնենք, որ կարողանանք կոտրված մեքենասարքավորումներ հավաքենք, չենք կարողանում տեղ գտնել, քանի որ բոլոր հողատարածքները վաճառված են կամ օտարված են»:
Քաղաքապետարանում դեռ շարունակվում են կադրային փոփոխությունները, զուգահեռ ընթանում է նաեւ ընդունման-հանձման գործընթացը: