Պետությունում իրականացվում են գործընթացներ, որոնց նպատակը պետական միջոցների վատնման կամ փոշիացման դեմ պայքարն է, եւ դա լինելու է հետեւողական եւ շարունակական։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին պաշտոնյաների ղեկավարած ոլորտներում, այդ թվում` քաղաքաշինության, առողջապահության, բացահայտված բազմաթիվ խախտումների վերաբերյալ հարցի, թե արդյոք դա կարելի՞ է դիտել որպես պատահականություն, Մինասյանը հայտարարեց. - «Այ, դուք նշում եք ոլորտներ, եւ դրանց մի մասը ընդամենը։ Սոցիալական ապահովության ոլորտում, որը ղեկավարում էր Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանը, եւս բավականին լուրջ չարաշումներ հայտնաբերվեցին, եւ դա ոչ մի կերպ չի կարելի կապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»։
«Այստեղ, այսինքն, որեւիցե միտում չեք տեսնում», - այս հարցադրմանը հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Տեսնում եմ միտում պետական միջոցների արդյունավետ օգտագործման»։
ԲՀԿ-ի, մասնավորապես` այդ կուսակցության ղեկավար անդամ եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի արտահայտած մտահոգությունների վերաբերյալ էլ Գագիկ Մինասյանը հայտարարեց. - «Դժվարանում եմ ասել, թե ինքը ինչ միտումներ է տեսնում կամ ինչով է մտահոգված։ Ես ասացի իմ տեսակետը»։
Իսկ թե կա՞ն արդյոք բացահայտված չարաշահումներ հանրապետականների ղեկավարած այլ ոլորտներում` Մինասյանը ասաց. - «Դե, եթե դուք թերթեք մամուլը, բազմաթիվ այդպիսի դեպքեր կհայտնաբերեք, բազմաթիվ` ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ե՛ւ մարզպետարաններում, ե՛ւ Ոստիկանությունում եւ ուժային կառույցներում։ Վերջերս նախագահի ելույթը հիշո՞ւմ եք պաշտպանության նախարարությունում»։
Նա չհամաձայնեց, թե չարաշահումների դեմ պայքար Հայաստանում չորս տարի չի լինում եւ նախընտրական շրջանում է սկսվում. - «Չէ, չէ, լինում է, լինում է, իհարկե լինում է»։
«Չորս տարի շարունակ բայց Հանրապետականը չէր խոսում այդ չարաշահումների մասին եւ նախագահական ընտրություններից ընդամենը չորս ամիս առաջ խոսեց», - այս դիտարկմանը Մինասյանը հակադարձեց. - «Տեսնո՞ւմ եք, դուք հերթական անգամ եք սխալվում, որովհետեւ Վազգեն Խաչիկյանի դեպքի բացահայտումը չորս ամիս առաջ տեղի չի ունեցել»։
Իսկ փաստը, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ձերբակալեցին եւ կալանավորեցին նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ, թեեւ սոցիալական ապահովության ոլորտում չարաշահումների փաստով գործը հարուցվել էր դեռ երկու տարի առաջ, հանրապետական պատգամավորը այսպես բացատրեց. - «Դե, որովհետեւ հետաքննություն էր գնում»։