Ըստ պաշտոնական տվյալների, 2010-ին Հայաստան է եկել 120 հազար 863 իրանցի զբոսաշրջիկ, իսկ 2011-ին` 134 հազար 630 մարդ: Յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ Հայաստանում միջին հաշվով ծախսում է 1000 ԱՄՆ դոլար:
2012-ին զբոսաշրջիկների թիվը բոլորովին այլ է եւ չի կարող համեմատվել 2010-ի կամ 2011-ի հետ:
«Զբոսաշրջիկ գրեթե չկա: Օդանավը, իհարկե, գալիս է համարյա լիքը, բայց եկողները զբոսաշրջիկներ չեն», - հայտնում է «Տաթեւ» գործակալության ներգնա տուրիզմի մասնագետ Կամելիա Ղարախանյանը:
2010-ին Հայաստան 3 հազար իրանցու ընդունած եւ ճանապարհած գործակալությունը այս տարի պարսիկների խմբերի համարյա չի ընդունել, իսկ զբոսաշրջային ծառայություններ գնող իրանցիները հիմնականում անհատներ են, որ գործնական այցով ժամանում են Հայաստան:
Այս իրավիճակը ե'ւ տուրիզմի մասնագետը, ե'ւ իրանագետ Ռուդիկ Յարալյանը պայմանավորում են առաջին հերթին իրանական ռեալի արժեզրկմամբ, որը նոր թափ է ստացել 2012-ի հուլիսի 1-ից հետո, երբ Եվրոպան հրաժարվեց իրանական նավթից:
«Իրանում գրեթե բոլոր ապրանքատեսակները բավական թանկացել են: Այն իրանցիները, որոնք առաջ իրենց միջին աշխատավարձով կարող էին հոգալ իրենց կենցաղային տարրական հոգսերը, այսօր կանգնած են որոշակի խնդիրների առջեւ», - նշում է իրանագետը:
«Հարուստներն էլ որպես զբոսաշրջության երկիր չեն նախընտրում Հայաստանը», - ավելացրեց Կամելիա Ղարախանյանը:
Թեեւ զբոսաշրջիկների խմբեր Հայաստան այլեւս չեն գալիս, Թեհրան-Երեւան-Թեհրան չվերթները շարունակում են իրականացնել: Դրանց գները դեռեւս չեն թանկացել եւ տատանվում են 300-450 դոլարի սահմաններում:
Ըստ զբոսաշրջության մասնագետի՝ իրանցիները գալիս են Հայաստան ԱՄՆ-ի դեսպանատնից «գրին քարտեր» ստանալու եւ այստեղ օտար լեզուների միջազգային քննություններ հանձնելու համար:
Պաշտոնական տվյալներով 2012-ի առաջին եռամսյակում Հայաստան է եկել 15 հազար իրանցի: