Վերա Զաքարյանը «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Արագածոտնի մարզի Օշական գյուղում ունի չրերի արտադրամաս:Նա պատմեց, որ չրերի արտադրությամբ է զբաղվում 10 տարուց ավելի: Այսօր Զաքարյանի արտադրամասում չրեր են պատրաստում գյուղի կանայք, արտադրանքն էլ սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում:
Չնայած ձեռքբերումներին` ձեռներեց կինը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր օր բախվում են դժվարությունների. -«Այսօր մանր եւ միջին բիզնեսով զբաղվողների հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Բիզնեսը զարգացնելու համար բանկերից հարմար պայմաններով չենք կարողանում վարկեր վերցնել»:
«Կին ձեռներեց դեսպան» կոչմանն արժանացած Էլմիրա Բալասանյանը Գորիսում ստեղծել է «Վազանց» ՍՊԸ-ն: Բալասանյանն ու իր թիմը իրականացնում են վարորդական դասընթացներ:
Թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի ներմուծմամբ եւ վերամշակմամբ զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Դուստրիկ Մխիթարյանը նշում է, որ ձեռներեցներոը խոչընդոտների են հանդիպում` անկախ սեռից. - «Այսօր ոլորտում առկա հիմնական խնիրը դա մենաշնորհային դաշտն է: Տնտեսական ոլորտները բաժանված են մեծ կազմակերպությունների միջեւ եւ այնտեղ ներթափանցելշատ դժվար է»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալութայն պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն ասում է, որ ձեռներեց կանանց թիվը Հայաստանում քիչ է, սակայն կա դրական միտում: