Մատչելիության հղումներ

«Տուրեցկու երգչախումբը» մենահամերգ կունենա Հայաստանում


«Տուրեցկու երգչախումբ»` «Хор Турецкого» հայտնի ռուսական արտ-խումբը երկուշաբթի օրը ելույթ կունենա Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Ռուսական հայտնի արտ-խմբի գեղարվեստական ղեկավար, Ռուստստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Տուրեցկին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ այսօրվա մենահամերգը կարելի է համարել պրեմիերա է, քանի որ մինչ այս պահը առանձին մենահամերգով երգչախումբը Հայաստանում հանդես չի եկել:

«Ես ինձ այդ հարցն եմ տալիս: Ինչու մինչ այս դա չէր պատահում: Գուցե իմ ազգանունն է անհաջող ու ոչ քաղաքական: Մի կողմից կատակ է, մյուս կողմից, ամեն կատակ ունի ճշմարտության բաժին: Մինչեւ հեղափոխությունը Լեհաստանում հրեական մի վայր կար` կոչվում էր Տուրեց: Այդտեղից է իմ ամբողջ ընտանիքը: «Տուրեցկի» բառը կապ չունի թուրքերի հետ», - հումորով պատմեց Տուրեցկին:

Տուրեցկու երգչախմբի առանձնահատկություններից մեկն այն է, որ երգչախմբի 10 անդամներ իրենց ձայներով կարողանում են ստեղծել երաժշտության առկայության պատրանք:

Տուրեցկին հիշեց իրենց այցը Հայաստան 1997 թվականին Իոսիֆ Կոբզոնի հետ: Այդ ժամանակ նրանք կատարում էին հրեական երգեր, իսկ հայկական լսարանը շատ լավ էր արձագանքում:

«Հայ հասարակությունը շատ բուռն արձագանքեց մեր ելույթին: Ես հասկացա` սա մեր տարածքն է, մենք այստեղ կարող ենք լավ ելույթ ունենալ: Այդ ժամանակից շատ օրեր են անցել: Մենահամերգ ունենալ Հայաստանում ոչ մի կերպ չէր ստացվում: Բայց, ամեն լավ բան ի վերջո կատարվում է», - ասաց Տուրեցկին:

Այսօր երեկոյան երգչախումբը կկատարի երգեր տարբեր ժանրերով: Երգերի ցանկում կլինի նաեւ մեկ հայկական երգ: Տուրեցկու հավաստմամբ` Անատոլի Դնեպրովի «Արմենիա» երգի հայերեն հատվածը նրանք սովորել են օրերս Թել Ավիվի օպերայի դիմահարդարման սենյակում:

«Մեր երգացանկում կա մոտավորապես 400 երգ: Համերգի համար այնպիսի ցանկ կընտրենք, որ մեզ ներկայացնենք եւ միաժամանակ եթե մեզ կես կամ մի տարուց նորից այստեղ հրավիրեն, մենք չենք կրկնի ոչ մի կատարում: Մենք շատ մեծ ծրագիր ունենք, որ Հայաստանը չի տեսել: Մենք այնպես կանենք, որ ծրագիրը հավանեն բոլոր մարդիկ»,- նշեց Տուրեցկին:

Միխայիլ Տուրեցկին, պատմելով իր երգչախմբի գործունեության մասին, նշեց, որ իրենց խումբը կարող է կատարել ցանկացած երգ, որ կա, գրվել է բնության մեջ:

«Կան, իհարկե, կատարումներ, որոնք նախատեսված են միայն կանանց համար: Այդպիսի երգեր չենք կարող կատարել, որովհետեւ դրանք հատուկ են միայն կանանց», - բացատրեց նա եւ հավելեց, որ նման երգերի կատարման համար իր ղեկավարությամբ ստեղծվել է նաեւ կանանց երգչախումբ, որն այս ամիս տարբեր վայրերում հանդես կգա 22 համերգներով:

Տուրեցկին հերքեց այն լուրը, թե իրենց կանանց երգչախմբում ազգությամբ հայ կա, սակայն ասաց նաեւ, որ դեմ չէր լինի, եթե տղամարդկանց երգչախումբը համալրվեր Կովկասում ապրող տաղանդավոր կատարողով:

please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG