Մատչելիության հղումներ

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին։

Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացած գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության տարածածա հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 13-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին։

Գագաթաժողովին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ:

Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG