«Pay it Forward» - «Ես քեզ, դու` ուրիշին» բարեգործական նախաձեռնության համահիմնադիրներից մեկը` Լուսինե Վայաչյանը, այժմ Եվրոպայում է բուժման նպատակով: Նախաձեռնության մտահղացումը ծնվեց, երբ նրա դուստրը ֆեյսբուքահայությանը ուղղած կոչով խնդրեց օգնել եւ ֆինանսական միջոցներ տրամադրել մոր բուժման համար:
Նախաձեռնության համահիմնադիր Արմեն Արմոս Մարտիրոսյանը բացատրեց, թե
ինչպես է գործելու նախաձեռնությունը: Հիվանդություն ունեցող անձինք կդիմեն նախաձեռնությանը` ներկայացնելով իրենց հիվանդության նախապատմությունը, նախաձեռնողները, իրենց հերթին, կդիմեն համապատասխան բուժհաստատություններ` հիվանդի առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություն ստանալու համար:
Համահիմնադիրներից Լուսինե Սաղումյանը մանրամասնեց` նախաձեռնության հիմքում ընկած է ամերիկյան «Pay it Forward» ֆիլմի գաղափարը. յուրաքանչյուրը լավություն է անում որեւէ անձի` փորձելով փրկել վերջինիս կյանքը կամ օգնել նրան դուրս գալ դժվարին իրավիճակից, իսկ նա եւ նրա հարազատները, ի պատասխան, իրենք էլ իրենց հերթին են երեք այլ անձանց օգնություն ցուցաբերում, այն պայմանով, որ այդ անձինք էլ շարունակելու են շղթան` այսինքն, պետք է երեք այլ անձանց օգնեն:
Արմենը հավելեց, որ եթե 10-ից 2-ի դեպքում շղթան աշխատի, նախաձեռնողներն իրենց մտահղացումը ստացված կհամարեն:
«Առանց առողջապահության նախարարության հետ համագործակցության այս խանաձեռնությունը ամբողջական չի լինի», - նշեց Արմենը:
Նախաձեռնության հիմնադիրների խոսքերով` կայքում կտեղադրվի համապատասխան ֆինանսական փոխանցումների մասին տեղեկություն, որպեսզի ցանկացողը հստակ տեսնի, թե հիվանդներից ում որքան գումար է հատկացվում բուժման համար: Կկիրառվի նաեւ SMS-բարեգործության մեթոդը: