Հայաստանի հավաքականը այսօր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարում՝ երրորդ տուրում սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջելով Իտալիայի թիմին։
«Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացեցին իտալացիները՝ 11-րդ րոպեին 11-մետրանոցով Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Անդրեա Պիրլոն։ 28-րդ րոպեին հայաստանցի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։
Երկրորդ խաղակեսում իտալացիներին հաջողվեց երկու գնդակ խփել՝ 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դանիելե դե Ռոսին, 82-րդ րոպեին՝ Պաբլո Օսվալդոն։ Հայաստանի հավաքականը, մինչդեռ, չկարողացավ իրացնել մի քանի ռեալ գոլային պահեր։
Իտալիան, որը մինչ երրորդ տուրն էլ գլխավորում էր B խմբի մրցաշարային աղյուսակը, այս հաղթանակից հետո ունի 7 միավոր։
Հայաստանը երրորդ տուրից հետո ունի 3 միավոր եւ մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի Երեւանում 2013 թվականի մարտի 26-ին՝ Չեխիայի հետ։