«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքել է «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի այն հայտարարությանը, թե ինքը եւ Հովհաննիսյանը մանդատները միասին վայր դնելու պայմանավորվածություն չեն ունեցել:
Հովհաննիսյանի հայտարարությունում, որը տարածել է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը, մասնավորապես, ասված է. - «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում»:
Խաչատուր Քոքոբելյանը, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով օրեր առաջ Հովհաննիսյանի արած հայտարարությունը, որ իր եւ «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջեւ եղել է մանդատները միասին վայր դնելու մասին համաձայնություն, որպեսզի ճանապարհ բացեն երիտասարդների համար, վստահեցրել էր, թե այն թյուրըմբռնման արդյունք է, եւ իրենք նման պայմանավորվածություն չեն ունեցել: Քոքոբելյանը նաեւ հույս էր հայտնել, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներ» երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածությունը չի խախտվի, եւ իրենք կսատարեն Հովհաննիսյանին, եթե վերջինս առաջադրվի նախագահական ընտրություններում:
«Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը, եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է», - հայտարարել է Հովհաննիսյանը եւ շարունակել. - «Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ: Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ»: