Այսօր բացվեց Երեւանի առաջին հեծանվուղին: Այն ձգվում է Օղակաձեւ զբոսայգու ողջ երկայնքով ՝ «Առագաստ» սրճարանին հարող այգուց մինչեւ Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ գտնվող այգին՝ մոտ 2.5 կիլոմետր:
«Ընտրել ենք ամենահարմար ուղին, որտեղից կարելի էր քաղաքում սկսել հեծանվային նոր ենթակառուցվածք: Այն հարմար էր այնքանով, որ տարբեր ուսանողական վայրերը միացնում է տրանսպորտային ենթակառուցվածքներին», - ասաց «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ճորոխյանը:
Առաջին հեծանվային ուղին հիմանակնում անցնում է մայթով: Մինչդեռ բազմաթիվ այլ քաղաքներում հեծանվուղիներն անցնում են կամ փողոցի մի հատվածով, կամ էլ առանձնացված են արահետներ հենց հեծանվորդների համար՝ փողոցին ու մայթին զուգահեռ:
Ամերիկաբնակ Րաֆֆին մեզ հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ-ում բազմաթիվ են թե' հեծանվորդները, թե' նրանց համար նախատեսված ճանապարհները. - «Որպես առաջին քայլ այս ուղին շատ լավ է, բայց մայթի վրա, որտեղ մարդիկ են քայլում, վտանգավոր է հեծանվային ուղի նախագծել»:
պատասխանելով հարցին, թե չե՞ն խանգարի արդյոք հեծանվորդներն ու հետիոտնը իրար ասաց.
«Այսօր առանց այդ էլ ծանրաբեռնված փողոցներից հեծանվուղու համար տարածք առանձնացնելը դեռ վաղ է: Սա փորձնական տարբերակ է, եթե հեծանվային տրանսպորտի մշակույթը զարգանա, հետագայում կմտածենք, թե ինչպիսի ուղիներ կարելի է ստեղծել, որ հեծանվորդները մեքենաները եւ հետիոտնը իրար չխանգարեն», - ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: