Մատչելիության հղումներ

Նոբելյան շաբաթը մեկնարկեց. հայտնի են առաջին դափնեկիրները


Երեկվանից մեկնարկել է Նոբելյան շաբաթը։ Մեկ շաբաթվա ընթացքում հայտնի կդառնան ֆիզիկայի, քիմիայի, գրականության ոլորտներում 2012 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները, իսկ հոկտեմբերի 12-ին կհայտարարվի, թե ով է արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Հոկտեմբերի 15-ին կտրվի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը տնտեսագիտության ոլորտում նվաճումների համար։

Երեկ հայտնի են դարձել բժշկագիտության բնագավառում աչքի ընկած գիտնականները. Նոբելյան մրցանակը ստացել են ճապոնացի Շինյա Յամանական եւ բրիտանացի Ջոն Գերդոնը` ցողունային բջիջների ոլորտում արված հայտնագործության համար։ Նրանք ապացուցել են, որ մարդու օրգանիզմի սովորական հասուն բջիջները որոշակի միջամտությունից հետո կարող են վերափոխվել ցողունային բջիջների` ունիվերսալ բջիջների, որոնք կարող են վերածվել ցանկացած օրգանի կամ հյուսվածքի։ Հենց այդպիսի բջիջների միջոցով է օրգանիզմը վերականգնում վնասված օրգանները եւ հյուսվածքները։

Մարդու օրգանիզմում ցողունային բջիջների քանակը խիստ սահմանափակ է, իսկ այս հայտնագործությունը կարող է հեղաշրջում կատարել բժշկության բնագավառում` դյուրացնելով բջիջներից նոր օրգաններ ստանալու գործընթացը։


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG