Ազգային ժողովը ձայների 70 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ այսօր հաստատեց 2011 թվականի բյուջե կատարողականը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություններ չեղան: Քննարկմանը հնչեցին ընդամենը մի քանի քննադատական ելույթներ:
«Աշխատասենյակներում քրտնաջան աշխատող պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, որպեսզի կազմակերպենք քվեարկություններ», - քննարկման ավարտին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
2011-ի հաշվետվությունը կառավարությանն անվստահություն հայտնելու իրական հնարավորություն էր ընձեռում, եւ դրանից, ինչպես սպասվում էր, կարող էր օգտվել դեռ մինչեւ մայիսյան ընտրությունները կառավարության գործունեությունը քննադատող «Բարգավաճ Հայաստան»-ը: Սակայն կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Վարդան Օսկանյանի հետ կապված վերջին իրադարձությունների ֆոնին որոշում կայացրեց բոյկոտել խորհրդարանական ընթացիկ քառօրյան:
Մյուսները` Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, հնարավորություն չունեին կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնել:
«Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն, որ հարցը մտնի օրակարգ: Իսկ որոշում ընդունելու համար կեսից ավելիի ձայներն են պետք: Ընդդիմադիր խմբակցությունները միասին 17 պատգամավոր ունեն ընդամենը», - պարզաբանեց Մինասյանը:
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այս հաշվետվությունը դեռ նախորդ գումարման Ազգային ժողովը պետք է ստացած լիներ:
«Ասենք թե` հիմա խորհրդարանը անվստահության հարց է բարձրացնում կառավարությանը: Խնդրում եմ ասեք` ո՞ր կառավարությանն ենք մենք անվստահության հարց բարձրացնելու: Դերենիկ Դումանյանը [Առողջապահության նորանշանակ նախարարը] այստեղ է. ինքը պատասխանատո՞ւ է Քուշկյանի [նախկին նախարարի] աշխատանքների համար», - խորհրդարանի ամբիոնից հարցեր հնչեցրեց Մանուկյանը:
Կառավարությունը մինչեւ վերջ պնդեց, որ 2011-ին, 2010-ի համեմատությամբ, բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ` կարեւորագույն ձեռքբերումներին մեկն այն է, որ կարողացել են հավասարակշռել տնտեսությունը. - «Մեր տնտեսությունը 2011 թվականին, եւ այդ տենդենցները շարունակվում են նաեւ 2012 թվականին, դարձել է ավելի տրամաբանական»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, համոզված է, որ Հայաստանի տնտեսությունը հիվանդ է եւ այս կառավարությունը այլեւս ոչնչով չի կարող օգնել. - «Այս փաստաթղթի հեղինակները նման են մի բժշկի, ով, հետազոտելով շարունակական արյունահոսության մեջ գտնվող հիվանդին, նրա վիճակում հետեւյալ դրական տեղաշարժերն է արձանագրում. հիվանդի եղունգները աճում են նորմալ, գլխին ոջիլ չկա, ցավող ատամ չունի: Այս տվյալները գուցեեւ ճիշտ են, բայց, պարոնայք, դրանք չեն արտահայտում հիվանդի օբյեկտիվ վիճակը, առավել եւս` ոչնչով չեն նպաստում նրա բուժմանը»:
Նախկին վարչապետ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) ասաց. - «Այո մենք ունենք դրական տեղաշարժ, համախառն ներքին արդյունքի աճ, մենք ունենք աշխատավարձերի դինամիկա: Մենք ունենք այդ ամենը, բայց, համաձայնեք, որ այդ ամենը բավարար չէ մեր իրականության մեջ որակական լուրջ փոփոխություններ արձանագրելու: Մեր նպատակը պետք է լինի ճեղքում ապահովելը»: