Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 27-ամյա զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Ղազարյանը: Այդ մասին հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը եւ բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին ու կիսում նրանց ծանր վիշտը», - ասված է հաղորդագրությունում։
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: