Հայաստանը համարվում է ծերացող երկիր, ինչը նշանակում է, որ տարեցների թիվը ամեն տարի ավելանում է:
Հայաստանի բնակչության 15.1 տոկոսը վաթսուն եւ ավելի տարեկան է: Ստեղծված իրավիճակը մասնագետները համարում են մարտահրավեր պետությանը: Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են բազմաթիվ բարեփոխումներ առողջապահության, կենսաթոշակային եւ մի շարք այլ համակարգերում:
2-րդ համաշխարհային պատերազմից հետո ծնելիությունը Հայաստանում կտրուկ աճել էր: Այժմ 50-ականների սերունդը սկսում է մտնել կենսաթոշակային տարիք, ինչը նոր թափ է հաղորդում բնակչության ծերացման գործող միտումին:
Ըստ միջազգային չափանիշների, Հայաստանը պատկանում է բարձր ծերացման ցուցիչ ունեցող երկրների շարքին: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության, 2050 թվականին Հայաստանում ծերերի թիվը երկու անգամ կավելանա, այսինքն ներկայիս 15.1 տոկոսի փոխարեն, ծերերի թիվը կկազմի 30 տոկոս եւ ավելի:
«Սա պետք է մեզ բոլորիս համար լինի լուրջ մտահոգության առարկա, քանի որ 40 տարի անց Հայաստանում ամեն 3-րդը կլինի 60 տարեկան եւ ավելի: Սա նշանակում է, որ պետք է փոխվեն տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքները», - հայտնում է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
ՄԱԿ-ի բնակաչության հիմնադրամը անդամ պետություններին փորձում է առաջարկել որոշակի սկզբունքներ, որպեսզի պետությունները կարողանան պատրաստել բնակչությանը ծերացմանը՝ կատարելով բարեփոխումներ ու քայլեր, որոնց շնորհիվ ծեր մարդիկ դուրս չեն մնա հասարակությունից:
«Մինչեւ այսօր Հայաստանի պետական ծրագրերը ուղղված էին միայնակ տարեցների խնամքի ապահովմանը, որոց թիվը Հայաստանում 14 հազար է», - հայտնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմա Բաղդասարյանը եւ ավելացնում, որ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր ունի տարեցների խնդիրները Հայաստանում լուծելու ուղությամբ, մասնավորապես նրանց զբաղվածությունը ապահովելու եւ առողջապահական ծառայությունները բարելավելու ուղղությամբ:
Հայաստանում այսօր միջին կենսաթոշակը կազմում է 31 հազար դրամ: Այս պահին տարեց մարդկանց զբաղվածությունը ապահովելու համար պետական մասշտաբային ծրագրեր չկան, ընդգրկուն չէ նաեւ տարեց մարդկանց կրթության պետական ծրագիրը:
Գարիկ Հայրապետյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ ուղու վրա է, քանի որ սկսել է գիտակցել պետության առջեւ ծառացած մարդահրավերը: