Ամերիկյան առաջատար պարբերականները շատ դրական արձագանքեցին նյույորքյան թատրոններից մեկում «Կարմիր շունը ոռնում է» բեմադրությանը՝ թե՛ պիեսը, թե՛ դերասանների խաղը գնահատելով որպես «տպավորիչ» եւ «կլանող»։
Հայոց ցեղասպանության թեման շոշափող պիեսը՝ ինքնակենսագրական տարրերով, գրել է Ալեքսանդր Դինելարիսը։ Նրանից բացի, բեմադրության մեջ հայկական արմատներ ունեցող որեւէ մեկը չկա։
Դինելարիսի հոր ծնողները ցեղասպանությունից մազապուրծ հայեր են, իրեն փոքր ժամանակ պահել է հենց հոր մայրը՝ հայ տատիկը, եւ, հեղինակի խոսքով, իր պիեսի հիմքում հենց իր տատի կերպարն է ընկած։
«Ռոուզի կերպարի նախատիպը տատս է, նրանք նաեւ նույն անունն ունեն, տատիս անունը Վարդուհի էր, եւ այդ կինը երկաթի կտորի պես ամուր եւ ուժեղ էր», - ասում է հեղինակը։
Պիեսը Դինելարիսը գրել սկսել է 2005 թվականին՝ հոր մահից հետո։ Իր հերոսի հետ միասին նա ճամփորդում է սեփական ինքնության միջով, արծարծելով իրեն` որպես անհատի, ու նաեւ թերեւս ողջ հայությանը հուզող հարցեր՝ ինչպես ընկալել սեփական անցյալը, ինչպես ապրել անցյալից եկող ցավի եւ տառապանքի հետ։
Թատերգության սյուժեն հետեւյալն է՝ հոր մահից հետո Մայքլը գտնում է նամակներով մի տուփ։ Հայտնաբերված նամակագրությունը նրան հասցնում է մի 91-ամյա ծեր կնոջ՝ Ռոուզի մոտ, որ պարզվում է՝ իր տատն է, ում մասին ոչինչ չգիտեր եւ ում մահացած էր համարում։ Մայքլը պարզում է, որ չնայած իր հունական ազգանվանը եւ այն հանգամանքին, որ ողջ կյանքում իրեն հույն է համարել, ինքն իրականում հայ է։
Տատի հետ հանդիպումները բացահայտում են այն ողբերգական պատմությունը, այն գազանությունները, բռնությունները, կորուստներն ու զրկանքները, այն ցավը, որ ընտանիքը տեսել է եւ տարել ցեղասպանության ժամանակ եւ որը ձգտել է թաղել, գաղտնի պահել, չխոսել այդ մասին ու մոռանալ, սակայն պատմությունը հնարավոր չէ քողարկել, եւ պիեսի հերոսը 34 տարեկանում բախվում է իր նոր ինքնությանն եւ փորձում իր մեջ ուժ գտնել այդ իրականության հետ ապրելու համար։
«Պատմությունը սոսկ ցեղասպանության մասին չէ, սա պատմություն է մի մարդու մասին, ով փորձում է գտնել իր անցյալը, որպեսզի կարողանա իր ապագան կերտելու համար ավելի ամուր հենք ունենալ», - ասում է Դինելարիսը։
Նյու Յորքում բեմադրությունը ներկայացվելու է մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Ալեքսանդր Դինելարիսը հույս ունի, որ այն կներկայացվի նաեւ Հունաստանում եւ Իտալիայում։ Ինչ վերաբերում է Հայաստանում բեմադրելուն` Դինելարիսը Նյու Յորքում գործող «Սփյուռքի ձայն» հայկական հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասում է՝ շատ կցանկանար եւ երջանիկ կլիներ նման հնարավորություն ունենալ եւ բեմադրել՝ իհարկե, եթե հրավեր լիներ Հայաստանից։