Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը շուտով կարող է ունենալ նոր սեփականատեր: Ավիաընկերության ներկայիս սեփականատար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել «Արմավիան»-ն:
Ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Տարբեր ցանկացողներ կան: Կան նաեւ հայեր, որ չեն բնակվում Հայաստանում: Կան նաեւ ուրիշ երկրներից, կան իտալացիները… Ցանկացողները կան, բանակցությունները գնում են, դեռ վերջնական ոչ մի եզրակացության չեն եկել»:
Ընկերությունը վաճառվում է, որովհետեւ, ինչպես ասաց խոսնակը, վերջին երեք տարիներին վնասով է աշխատում` պայմանավորված ուղեւորափոխադրումների նվազմամբ, ինչը, իր հերթին, Ավետիսովայի ձեւակերպմամբ` պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:
Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի համոզմամբ, մինչդեռ, ավիափոխադրումների ոլորտը չի կարող շահույթ չապահովել, իսկ ազգային ավիափոխադրողը պետք է պետությանը պատկանի. - «Պետությունը նորից պետք է ազգայնացնի այդ ոլորտը, վերականգնի «Հայկական ավիաուղիները», բաց բաժնետիրական ընկերությունը ստեղծի»:
Միխայիլ Բաղդասարովը «Արմավիա» ընկերությունը հիմնել է 2004 թվականին` «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկացման արդյունքում: