Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայկական կառույցների ներկայացուցիչներին


Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան - Սփյուռք համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ իրականացվող քայլերը, Հայաստանում իրագործվող բարեփոխումները, ինչպես նաեւ պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարը ելույթ էր ունեցել Լոս Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG