Մատչելիության հղումներ

Հանրակացարաններում ապրող ուսանողների թիվը նվազում է


Հանրակացարաններում ապրող ուսանողների թիվը նվազում է
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Կրթության եւ գիտության նախարարության Զեյթունի ուսանողական հանրակացարանում բնակվում են երիտասարդներ տարբեր բուհերից: Նրանց հիմնական մասը մարզերից են: Հանրակացարանի պարետ Արթուր Մատինյանը նշում է, որ չնայած նրան, որ հանրակացարանի սենյակի ամսական վարձը կազմում է մոտ 7700 դրամ, տարեցտարի հանրակացարանում ապրել ցանկացողների թիվը նվազում է: Հանրակացարանում այսօր կա 400 տեղ, սակայն լրացված է ընդամենը 150-ը:

«Երեւանում վարձով տները շատացել են, ուսանողները նախընտրում են 4-5 հոգով տուն վարձել, այդպես նույն գումարն է ստացվում: Մեզ մոտ նաեւ խիստ կարգ ու կանոն է: ժամը 12-ին դռները փակվում են, բոլորը պետք է հանրակացարանում լինեն: Գիշերը չենք թույլատրում դուրս գալ, ամեն մեկը չի կարող մտել հանրակացարան, բոլոր միջանցքներում տեղադրված են տեսախցիկներ», - ասաց Մատինյանը:

Մատինյանը պատմում է, որ նախկինում Զեյթունում գործում էր իսկական հանրակացարանային ավան, այսօր մնացել են միայն նախարարությանը եւ բժշկական համալսարանին պատկանող մասնաշենքերը:

Պարետը նշեց, որ սեփական միջոցներով որոշ չափով վերանորոգման աշխատանքներ են կատարել, սակայն դա դեռեւս բավարար չէ, արտասահմանցի ուսանողներից շատերը փնտրում են ավելի հարմար տարբերակներ:

Ընդհանուր խոհանոցին, սանհանգույցին ու ընդհանուր պայմաններին արդեն վաղուց ընտելացել է Կլարա Ալիխանյանը: Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի ուսանողուհին արդեն չորս տարի է բնակվում է հանրակացարանում: Գյումրեցի Կլարան ասում է, որ հանրակացարանը շատ մատչելի է, սակայն շատերը չեն գալիս ոչ թե վատ պայմանների, այլ նրա համար, թե ինչ կմտածեն. - «Եթե ապրում ես հանրակացարանում, ուրեմն…:Սակայն այդպես չէ: Հանրակացարանը պարզապես մատչելի է»:

Ուսանողուհին ասում է, որ դասերից հետո հանրակացարանում բնակվող բոլոր ուանողները աշխատում են, ինքը եւս, այդպիսով ե'ւ գումար են վաստակում, ե'ւ ստիված չեն լինում իրենց ողջ օրն անցկացնել փոքրիկ սենյակում:

«Ուսանողական հանրակացարանում երեկոյան իսկական իրարանցում է, միասին ընթրիք ենք պատրաստում, սուրճ խմում, երաժշտություն լսում», - պատմում է Կլարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG