Այս տարի «Հայ ֆեստ» միջազգային փառատոնը տոնում է իր 10-ամյակը: Հանդես կգան 25 թատերական եւ պարային խմբեր 18 երկրներից: Լինելու են նաեւ բացօթյա ներկայացումներ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում` Պորտուգալիայից եւ Ֆրանսիայից ժամանած խմբերի ներկայացմամբ: Փառատոնի բացումը կլինի հոկտեմբերի 2-ին:
Լինելու են վարպետության դասեր, հանդիպումներ հյուրերի հետ: Փառատոնի ժամանակ ներկայացվելու են դրամատիկական ներկայացումներ, կլինի ֆրանսիական մանկական մյուզիքլ: «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի փոխանցմամբ, այս տարի չի լինի մատների թատրոն:
Հարցին, թե ինչով է տարբերվում այս հոբելյանական փառատոնը նախորդներից, Արթուր Ղուկասյանը պատասխանեց, թե որեւէ առանձնահատուկ կերպով չեն պատրաստվել:
«Այս տարի անցկացվելու են արտ-թերապիայի դասեր` Հոլանդիայից, Վրաստանից եւ Ֆրանսիայից ժամանած մասնագետների միջոցով: Հանդիպումների ժամանակ մասնագետները խաղերի միջոցով կփորձեն օգնել երեխաներին ազատվել կաշկանդվածությունից», - նշում է Արթուր Ղուկասյանը եւ հավելում, որ այս տարի «Հայ ֆեստ» բաժակների վրա ոչ թե ամեն տարվա նման տպագրվել, այլ նկարել են անապահով ընտանիքների երեխաները, մանկատան սաները: Բաժակները վաճառվելու են եւ հասույթը փոխանցվելու է երեխաներին, բացի այդ, նրանք հնարավորություն են ունենալու դիտել փառատոնի ընթացում ցուցադրվող ներկայացումները: