Հայաստանի ամերիկյան համալսարանը համալսարանը հայտարարել էր, որ հնարավորություն է տալիս Սիրիայից վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստան ժամանածներին երկու անվճար դասընթացի մասնակցել:
Ինչպես այսօր հայտնեց Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Գեւորգ Գոյունյանը, սիրիահայերը արագ արձանգանքել են, եւ դիմողների թիվը մեծ է եղել:
«Պահանջարկը շատ մեծ լինելու պատճառով արդեն հատել ենք մեր ունեցած հնարավորությունների սահմանագիծը: Ընդունել ենք 60 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը հոգալու են Հայաստանի ամերիկյան համալսարանի բարերարները», - ասաց Գեւորգ Գոյունյանը:
Ավելի ուշ դիմած ուսանողներին համալսարանը հերթագրել է սպասողների ցուցակում. այս ուսանողներին կրթաթոշակ կտրամադրի գալիք կիսամյակների ընթացքում:
Դասընթացներում ընդգրկված 60 սիրիահայերը հիմնականում նախընտրում են մասնակցել TOEFL, GRE եւ որոշ այլ միջազգային քննությունների նախապատրաստության դասընթաներին, եւ քչերն են ընդգրկվել համալսարանի հիմնական ակադեմիական ծրագրում:
«Սիրիահայերը գալիս են շատ դեպրեսված, վերջապես տեղահանված մադիկ են», - ասաց Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի տնօրեն Արփի Բալյանը:
Կրթության նախարար Արմեն Աշոտյանը անցյալ շաբաթ հրավիրած ասուլիսին հայտնեց, որ սիրիահայ, Հայաստանի քաղաքացիություն չունեցող երիտասարդների համար ուսման վարձը հավասարեցվում է հայաստանցիների համար սահմանված վարձին: Մինչեւ այդ սիրիահայերը վճարում էին արտասահմանցիների համար սահմանված գներով: