Դպրոց-կենտրոնների մեջ ներառված են 52 դպրոցներ, որոնք ծրագրի շրջանակներում պետք է նախագծեր, նորարար գաղափարներ, մեթոդներ մշակեն եւ դրանք կիրառեն ոչ միայն իրենց, այլեւ տարածաշրջանում գործող դպրոցներում:
«Միության աշխատանքը կնպաստի հատկապես կրթության բովանդակության բարելավմանը», - նշում է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
52 դպրոցների թվում է Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը: Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը նշում է, որ իրենք արդեն իսկ վերապատրաստել են տարբերի դպրոցների ուսուցիչների:
«Աշխատանքներ առավել արդյունավետ կազմակերպելու համար ձեռք ենք բերել համապատասխան գույք, լաբորատոր սարքավորումներ եւ պատրաստ ենք աջակցել բոլոր ցանկացողներին», - ասաց տնօրենը:
Նավասարդյանը վստահ է, որ կառույցն ու դրա հետ կապված աշխատանքները կիրառելի են եւ թղթի վրա չեն մնա:
Երեւանի թիվ 78 դպրոցում արդեն երկար տարիներ ներառական կրթություն է իրականացվում: Դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը նշում է, որ պատրաստ են կիսել իրենց տարիների կուտակած փորձը, թե ինչպես պետք է աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ծնողների հետ, ինչպես անել, որ ծնողները չխուսափեն իրենց երեխաներին տանել սովորական դպրոցներ, ինչպես կազմակերպել նրանց ուսումնական գործընթացը: