Սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել ուղերձով։
«Խաղաղության միջազգային օրը, Միավորված Ազգերի Կազմակերպությունը կոչ է անում լիովին դադարեցնել զինված գործողությունները ողջ աշխարհում», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որը տրամադրել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ - «Մենք նաեւ խնդրում ենք բոլորին տեղական ժամանակով կեսօրին լռության մեկ րոպեով հարգել զոհերի հիշատակը` նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, եւ նրանց, ովքեր վերապրեցին, բայց այժմ ստիպված են հաղթահարել տրավմաներ եւ ցավը»:
Նշելով, որ այս տարվա Խաղաղության միջազգային օրվա կարգախոսն է` «Կայուն խաղաղություն` հանուն կայուն ապագայի», Բան Կի-մունը ընդգծում է. - «Զինված հակամարտությունները քայքայում են հենց կայուն զարգացման անկյունաքարերը: Բնական ռեսուրսները պետք է օգտագործվեն ի շահ հասարակությանը, եւ ոչ թե հանուն պատերազմների ֆինանսավորման: Երեխաները պետք է լինեն դպրոցում, եւ ոչ թե զինվորագրվեն բանակ։ Ազգային բյուջեի միջոցները պետք է ուղղորդվեն մարդկային ներուժի զարգացմանը, եւ ոչ թե մահաբեր զենքերի ստեղծմանը»:
«Եկեք բոլորս միասին աշխատենք հանուն մեր ընդհանուր անվտանգ, արդար եւ բարեկեցիկ ապագայի», - հայտարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։