Մատչելիության հղումներ

Հրաժարական տվեց նաեւ Վրաստանի ՆԳ նախարարը


Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան հրաժարական է տվել՝ Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը պատկերող տեսանյութի հարուցած սկանդալի պատճառով։

BBC-ի փոխանցմամբ՝ Ախալայան հայտարարել է, թե «բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն» է զգում այն կապակցությամբ, որ Վրաստանի բանտերում խոշտանգումների պրակտիկան արմատախիլ չի արվել։

Մայրաքաղաք Թբիլիսիում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը, ակցիաներ են տեղի ունենում նաեւ Բաթումիում եւ Ռուսթավիում։

Այս սկանդալի հետ կապված՝ ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեն։ Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ պաշտոնում նշանակել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գիորգի Թուգուշիին` բնութագրելով վերջինիս իբրեւ քրեակատարողական համակարգի «շատ խիստ քննադատ»։

Սաակաշվիլին նաեւ առկախել է կալանավայրերի ամբողջ աշխատակազմի գործունեությունը՝ այդ գործառույթները փոխանցելով ոստիկանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG