Ավելի պարզ ասած ծրագրավորողները 24 ժամվա ընթացքում պետք է ստեղծեն կոնկրետ ծրագրի նախատիպեր կամ «դեմո» տարբերակներ, որոնք թույլ կտան մարդկանց կատարել որոշակի աշխատանքներ իրենց բջջային հեռախոսների միջոցով ցանկացած վայրից:
«Մոբայլ միկրոաշխատանքը թվային աշխատանք է, որը ցանկացած մարդ կարող է իրականացնել ու կարող է ստանալ աշխատավարձ դրա դիմաց», - ասաց «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա» ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանը:
Ծրագիրը զուգահեռ իրականացվում է նաեւ Վիետնամում, Նեպալում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Քենիայում:
Գյումրու ուսումնական կենտրոններից մեկի թիմը ներկայացնում էր մի ծրագիր, որի միջոցով օգտատերը հեռախոսով նկարելով ցանկացած նկար, որի վրա կա տեքստ, կարող է շատ արագ ստանալ այդ տեքստի թարգմանությունը ցանկացած լեզվով: Բացի այդ ծրագիրը հնարավորություն է տալիս, օրինակ, նկարել Օպերայի շենքը եւ ծրագրի միջոցով ուղարկել աշխատողին ու հաշված վայրկյանների ընթացքում ստանալ շենքի մասին տեղեկություն: «Բնականաբար ուղարկողից սիմվոլիկ գումար կգանձվի եւ կգրանցվի աշխատողի հաշվին: Հենց այս ծրագրի նպատակն էլ այդ է, որ հատուկ մարդիկ որոշակի գումար աշխատեն», - ասաց թիմի անդամ Հռիփսիմե Մարիտրիոսյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ վաղը առավոտյան կհայտարարվեն երեք հաղթող թիմերը, որոնք կպարգեւատրվեն 1500, 1000 եւ 500 ԱՄՆ դոլարով, ինչպես նաեւ կընտրվեն հետաքրքիր նախագծեր առաջարկած մինչեւ երեք թիմեր՝ հետագայում մինչեւ 15.000 ԱՄՆ դոլար ներդրում կատարելու նպատակով նորաստեղծ կազմակերպություն ձեւավորելու համար: