Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիրակի օրը 2.5:1.5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ եւ երրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։
Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Զոլտան Ալմասիին, Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը՝ սեւերով, Գաբրիել Սարգսյանը՝ սպիտակներով ոչ ոքի խաղացին, համապատասխանաբար, Պետեր Լեկոյի, Ջուդիթ Պոլգարի եւ Ֆերենց Բերկեսի հետ։
Այսպիսով, հեղինակավոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները տարան 9 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ ոքի եւ մեկում պարտություն կրեցին։
Չինաստանի հավաքականը, որը նախավերջին տուրից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների հետ հավասար՝ 17 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, այսօր 1:3 հաշվով պարտություն կրեց Ուկրաինայի թիմից, որը, իր հերթին, մրցաշարը ավարտեց 18 միավորով։
Ռուսաստանի թիմը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին եւ օլիմպիադան ավարտեց Հայաստանի հետ հավասար՝ 19 միավորով։ Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, հայաստանցի շախմատիստները գերազանցեցին ռուսաստանցի մրցակիցներին։
Տղամարդկանց մրցաշարում երրորդ տեղը գրավեց Ուկրաինայի հավաքականը։
Հայաստանցի շախմատիստները համաշխարհային օլիմպիադայում հաղթանակ են տոնել 2006, 2008 եւ 2012 թվականներին։
Հայաստանի կանանց թիմը այսօր 2.5:1.5 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին եւ օլիմպիադան ավարտեց 16 միավորով՝ գրավելով 6-րդ տեղը։
Հայաստանցի շախմատիստուհիները օլիմպիադայում անցկացրած 11 հանդիպումներից 8-ում հաղթանակ տոնեցին, 3-ում պարտություն կրեցին։
Կանանց մրցաշարում հաղթանակ տարան ռուսաստանցի շախմատիստուհիները, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, Չինաստանը եւ Ուկրաինան։