Գյումրին կիրակի օրը կընտրի քաղաքապետ, նաեւ ավագանու 21 անդամի:
Քաղաքապետի 4 թեկնածու է առաջադրված եւ 71` ավագանու անդամի:
Գյումրիում ընտրողների թիվը, ըստ վերջնական հրապարակված ընտրական ցուցակների, 125 հազար 567 է, որը 4 ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների ընտրողների թվի համեմատ 1267-ով ավելի է:
Թե ինչով է պայմանավորված ընտրողների թվի անընդմեջ ավելացումը` որեւէ հիմնավորում չի ներկայացվում:
Գյումրիի ընտրությունները համակարգող թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հանձնաժողով թեկնածուներից դիմում-բողոքներ ստացվե՞լ են, թե՞` ոչ, պատասխանեց. - «Այս ընթացքում քարոզարշավը, դուք տեսաք, որ այնքան էլ` ինչ որ սպասվում էր շատ-շատերի կողմից, որ կլինի շատ մեծ ակտիվություն, կլինեն մրցակցության տեսքով, ո՛չ։ Քարոզարշավը անցել է շատ հանգիստ, չենք ունեցել ոչ մի տեսակի բողոքներ»։
Գյումրիում կգործի 79 ընտրական տեղամաս: Հաշվի առնելով, որ ավագանու անդամների 71 թեկնածու կա առաջադրված, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը ընտրություններին մասնակցության ակտիվություն է ակնկալում:
Չորս տարի առաջ քաղաքապետի ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն էր արձանագրվել` շուրջ 54 հազար ընտրող էր մասնակցել:
Եթե քաղաքապետի ընտրության հարցում, նկատի ունենալով քվեաթերթիկը, ընտրողի համար դժվարություն չի առաջանա, քանի որ 4 թեկնածու է, արդյոք ընտրողին դժվար չի՞ լինի ավագանու անդամների 71 թեկնածուների մեջ գտնել նրան, ում նախընտրում է. Էդուարդ Բաղրամյանը այս առնչությամբ նշեց, որ բոլոր տեղամասային հանձնաժողովներն ունեն հատուկ հատկացված խոշորացույցներ։ «Թույլ տեսնողներին է սա ավելի շատ վերաբերում», - ասաց նա։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներն այսօր տեղամասերը կահավորելու համար պահանջվող գույքը ստացան, նաեւ` գրենական պիտույքներ, քվեաթերթիկներ, քվեատուփեր ու ստվարաթղթե քվեախցիկներ, որը այս ընտրությունների նորամուծությունն է: Հնարավոր հոսանքազրկումների դեպքում էլ, ինչպես միշտ, տեղամասերում մոմեր կվառվեն։ «Բացի այդ նաեւ, ես նկատեցի շրջայցի ժամանակ, որ մասնագիտացված համապատասխան կազմակերպության կողմից բոլոր տեղամասերում տեղադրված են լիցքավորված ակումուլյատորներ», - ասաց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ վաղը կանցկացվեն Շիրակի մարզի եւս 85 համայնքում: Համայնքների մեծ մասում սպասվում է թեժ պայքար, այդ թվում` մարզի երկրորդ քաղաք Արթիկում, որտեղ ե՛ւ քաղաքապետ, ե՛ւ ավագանի են ընտրելու։