Մատչելիության հղումներ

Երեւանում սկսվեց Վիքիկոնֆերանսը


Վիքիմեդիա որեւէ նախագծում հոդված գրելու կամ խմբագրելու համար հոդվածագիրները չեն վարձատրվում, միակ շարժառիթը, իրենց խոսքով, գիտելիքները կիսելու ցանկությունն է:

Հենց այս ցանկությունն է միավորում աշխարհի ողջ վիքի համայնքին, ովքեր ստեղծում են Վիքիպեդիան,Վիքիպահեստը, Վիքիդարանը, Վիքիգրքերը եւ այլն:

Կոնֆերանսի մասնակից Վաչագանը Վիքիպեդիայում առաջին խմբագրումն արել է 5 տարի առաջ եւ ոչ հայերենով՝ հիմնականում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկություններ տեղադրելով: Վիքիկոնֆերանսում քննարկվելիք հարցերից ամենից շատը կարեւորում է հայոց լեզվի զարգացման վրա Վիքիմեդիայի ազդեցության հարցը:

«Շատ առարկաների անուններ հայերեն չգիտենք, իսկ քանի որ Վիքիպեդիայում ամեն առարկայի մասին հոդված ենք գրում, ինքնըստինքյան շատ բառեր ենք սովորում, այդպիսով ձեւավորվում է լեզուն, որովհետեւ շատ անգամ տերմինները կան, բայց լեզվի մեջ չեն մտել», - ասաց Վաչագանը:

«Վիքիմեդիա Հայաստան»-ի համակարգող Սուսաննա Մկրտչյանի խոսքով` Վիքին, նախ եւ առաջ, համագործակցության ծրագիր է, որը կարելի է զարգացնել նաեւ բուհերի հետ համագործակցության միջոցով՝ ներդնելով կրթական համակարգում. - «Իսպանիայում թարգմանչական ֆակուլտետներում անգլերեն հոդվածները իսպաներեն թարգմանելու առաջադրանք էին տալիս: Այդպիսով ուսանողներ շատ ուշադիր էին թարգմանում, քանի որ գիտեին, որ բազմաթիվ մարդիկ են կարդալու իրենց թարգմանությունը, որի շնորհիվ էլ բարձրանում է հոդվածի որակը»:

Ի դեպ, իսպանալեզու Վիքիպեդիան հոդվածների քանակով առաջին տասնյակի մեջ է: Այդուհանդերձ, կոնֆերանսի մասնակիցներն ավելի կարեւորում են հոդվածների որակը, ոչ թե քանակը, այլապես, նրանց խոսքով, ունենում ենք հազարավոր հոդվածներ, որոնք ոչինչ չեն ասում:

Սուսաննա Մկրչյանի խոսքով, չնայած մեր բուհերի աշխատակիցներն այնքան էլ ակտիվ չեն, այժմ համագործակցության նախնական պայմանավորվածություն կա ԵՊՀ-ի հետ:

please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG